Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ծերացող լռություն

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ծաղկաձորում կենսաթոշակային ռեֆորմի թեմայով կայացած սեմինարի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է փոխել ժողովրդագրական պատկերը, քանի որ հանրությունը ծերանում է, և երիտասարդ շերտն այլևս ի զորու չէ կենսաթոշակով ապահովել ավագ սերնդին: Դրա համար էլ Հայաստանն անցնում է կենսաթոշակային կուտակային համակարգի, որն առայժմ կամավոր է, իսկ 2014 թվականից կլինի պարտադիր՝ այդ պահին 40-ը չլրացած բոլոր անձանց համար:

Կենսաթոշակային խնդիրը լուրջ, հիմնարար խնդիր է ցանկացած հասարակության համար: Այդ լրջագույն խնդրի առաջ է, օրինակ, Ռուսաստանը, որին, ըստ փորձագետների գնահատման, մոտ 500 միլիարդ դոլար է պետք կենսաթոշակային ռեֆորմ իրականացնելու և սրվող իրավիճակը կանխարգելելու համար: Կենսաթոշակային խնդիրը մի քանի տարի առաջ Ֆրանսիայում ոտքի էր հանել երիտասարդությանը, որը բավական ագրեսիվ ձևով բողոքում էր կենսաթոշակային ռեֆորմի, կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնելու դեմ, որին ստիպված էր գնալ Ֆրանսիայի կառավարությունը՝ ոլորտում լարումը կանխարգելելու համար:

Հայաստանում կենսաթոշակառուներն ու երիտասարդները հանգիստ են: Կառավարությունն արդեն տևական ժամանակ է, ինչ հայտարարել է կենսաթոշակային ռեֆորմի մասին, արդեն քայլեր է կատարել այդ ուղղությամբ, իսկ հասարակությանն այդ ամենը կարծես չի էլ հետաքրքրում, չկա որևէ պահանջ: Մինչդեռ, մեղմ ասած, միամիտ կլինի ասել, թե պահանջների բացակայությունը խոսում է իրազեկվածության և կառավարության քայլերին հավանություն տալու մասին: Միգուցե միայն ՀՀԿ-ն ու նրա լիդերները կասեն, թե ժողովուրդը հավատում է իրենց: Իրականում ժողովուրդը պարզապես ամբողջությամբ չի գիտակցում կենսաթոշակային ռեֆորմի հիմնարար նշանակությունը թե՛ հասարակական համերաշխության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով: Այլապես Հայաստանում թերևս առկա են այդ հողի վրա ամենահեղափոխական հասարակական տրամադրությունների հիմքերը, անգամ առանց ռեֆորմի՝ ընդամենը կենսաթոշակների ներկայիս ծավալները նկատի ունենալով:

Քաղաքական ուժերը ներկայացրել են ռեֆորմի իրենց գնահատականը, Հայ ազգային կոնգրեսը նույնիսկ իր հայեցակարգային մոտեցումն է հրապարակել: Բայց ակնհայտ է, որ հասարակությունը մնում է չբացատրված: Քաղաքացիներին, երիտասարդներին, միջահասակներին, տարեցներին չի բացատրվել պարզ մարդկային լեզվով, թե ինչի մասին է խոսքը, որոնք են վտանգները, ինչ առավելություններ կան: Մարդը, քաղաքացին իր անձնական օրինակով չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Իսկ իրազեկումը այդ տեսանկյունից բավարար չէ: Հասկանալի է, որ կառավարությունն ինքը իրազեկման պրակտիկ քաղաքականության տեսանկյունից շահագրգռված չէ հարցը, այսպես ասած, մասնագիտական տիրույթից մանրակրկիտ ու պարզ մարդկային օրինակներ տեղափոխելու գործում, որովհետև այդ դեպքում հասարակությունը կարող է դառնալ առավել պահանջատեր, և ռեֆորմը կարող է դառնալ առավել մեծ գլխացավանք, քան այժմ: Բայց քաղաքական ուժերն այդ հարցում թերևս պետք է մեծ շահագրգռություն ցուցաբերեն և այդ թեմայի վերաբերյալ բավական հանգամանալից և առարկայական զրույց ծավալեն հասարակության հետ՝ բացատրելով ամեն ինչ անձնական օրինակների վրա, հանրությանը մատուցելով, որ թե հասարակական, թե անձնական տեսանկյունից երկրում կարևորագույն մի գործընթաց է տեղի ունենում, որի հանդեպ հասարակական իներտությունը, մեղմ ասած, անցանկալի է:

Օրինակ՝ քաղաքական ուժերն այդ առումով ակնհայտորեն բաց են թողնում նաև նախընտրական քարոզարշավի հնարավորությունը: Կենսաթոշակները ավելացնելու խոստումներից ու հանցագործ ռեժիմին նույն բառապաշարով, նույն պատկերաշարով քննադատելուց զատ՝ որևէ քաղաքական ուժ այդպես էլ կարծես թե չփորձեց հասարակական բողոքի օրակարգում առաջնային դարձնել կենսաթոշակային ռեֆորմի կարևորագույն խնդիրը, առավել ևս, որ այն ունի ոչ միայն զուտ սոցիալական, այլ նաև հոգեբանական մեծ նշանակություն և հասարակական համերաշխության և վստահության միջավայրի կարևոր հենքերից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում