«1999թ. հոկտեմբերի 27-ին մեր երկրում կատարվածը ես կապում եմ Ռուսաստանի, մասնավորապես` սլավոնասիրության ֆենոմենի հետ` հակադեմոկրատական շարժման, որը սկսեց տիրապետող դառնալ եւ մեզ մոտ ավարտվեց արյունահեղությամբ: Մեր անկախությունը փոխարինվեց ռուսական կայսերապաշտական իդեոլոգիայով` եվրազիզմով»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստաբան Արման Գրիգորյանը:
Նրա կարծիքով, կայսերականության վերադարձը միայն լոկալ հայկական ֆենոմեն չէ, այլ բնորոշ է նախկին խորհրդային երկրներին: Դա մի իդեոլոգիա է, որը 97թ. սկսած` տեղափոխվեց ամբողջ նախկին խորհրդային տարածքի վրա, եւ ԱՊՀ-ն, որը պիտի լիներ ավելի առաջադիմական, քան ԽՍՀՄ-ը, 97թ. ետ գնաց դեպի կայսերականություն:
Գրիգորյանի խոսքերով, հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը կորցրեց անկախության ձգտումը, ինչը եւս մեկ անգամ կրկնվեց 2008թ. մարտի 1-ին: «Հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը հետադեմ կայսերական ուժերի եւ դեմոկրատ ուժերի բախումն էին»: