Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Թունիսը միջազգային հետախուզում է հայտարարել երկիրը լքած նախկին նախագահ Զինա Ալ-Աբիդին բեն Ալիի նկատմամբ: Այս մասին գործակալությանը հայտնի է դարձել երկրի արդարադատության նախարարության հայտարարությունից:
Հիմա նախկին նախագահը գտնվում է Սաուդյան Արաբիայում, և դեռ հայտնի չէ այդ երկրի արձագանքը վերոնշյալ պահանջին:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին, մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից, ապա՝ իրավապահների հետ բախումներից հետո, երկրի բազմամյա նախագահ Զինա Ալ-Աբիդին բեն Ալին ընտանիքի և մերձավորների ուղեկցությամբ լքեց երկիրը: