Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ցմահից ազատեք` գնամ մի քանի տատիկի էլ «տիրություն անեմ»

Պարզվում է` 66-ամյա Խոսրով Հայրապետի Ավագյանը չափազանց «հոգատար է» միայնակ, ծեր տատիկների նկատմամբ: Ու չնայած ինքը հաշմանդամ է, իր հոգսերը «թողած»` նրանց այնքան ու այնպես է «տիրություն անում», որ ինչ ունեն-չունեն՝ թողնեն իրեն ու գնան: Ի դեպ, Ռուսաստանում հանցախմբեր կան, որոնք մասնագիտանում են հենց այս հանցատեսակի մեջ, ինչպես «անհատ հանցագործ» Խոսրով Ավագյանը:

Նրա վերաբերյալ քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Խոսրով Ավագյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դեռևս 2001 թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման` իր յուրահատուկ «բարեգործության» ու «էֆթանազիայի» («մարդասիրական» սկզբունքներից ելնելով տուժողների «կամքով» հանգուցյալների աշխարհ ուղարկելու) համար. այլ կերպ ասած` 1995-1999 թվականներին նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերել միայնակ, տարեց և նյութական ծանր վիճակում գտնվող կանանց նկատմամբ, ապա խարդախությամբ տիրացել է վերջիններիս բնակարաններին, իսկ նրանցից Գոհար Կիրակոսյանին, շահադիտական դրդումներից ելնելով՝ բնակարանին տիրանալու նպատակով, 1998 թ. մայիսի 12-ին սպանել է: Թե այդ ձևով քանի բնակարանի ու քանի տասնյակ միլիոնների է տիրացել Խոսրով ձյաձյան` հայտնի չէ, բայց փաստորեն 12 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո նա պատիժը կրել է ընդամենը 3 տարի:

2004 թ. մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը, քննարկելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի միջնորդությունը, Խոսրով Ավագյանին ազատել է պատժի կրումից` հիվանդության պատճառով: Երկու տարի, հավանաբար «հետախուզական գործունեություն» ծավալելուց հետո` 2006 թ. գարնանը նրա տեսադաշտում են հայտնվել ևս երկու ապագա տուժողներ. ծանոթանալով նյութական ծանր վիճակում գտնվող միայնակ և տարեց քույրեր՝ 1922 թ. ծնված Վարսենիկ Գյուրջինյանի և 1925 թ. ծնված Մարգո Գյուրջինյանի հետ՝ Լենինգրադյան փողոցի 6-րդ շենքի 38-րդ բնակարանին տիրանալու համար խաբեությամբ նրանց ներկայացել է որպես բարեգործ և, նրանց բնակարանին տիրանալու դիտավորությամբ, մեկ-մեկ դեղորայք ու սնունդ է բերել տատիկներին, նրանց մոտ վստահություն ձեռք բերել և այնպես արել, որ մեկ ամիս անց` 2006 թ. ապրիլի 5-ին, նրանց` 8 մլն դրամից ավելի արժեցող տունը սեփականատեր Վարսենիկ Գյուրջինյանին խաբեությամբ կտակել է տվել իր վրա: Բայց որպեսզի կասկած չլինի, դրանից հետո Խոսրովը մի քանի ամիս սպասել է և նույն թվականի դեկտեմբերին ծեր քույրեր Վարսենիկ և Մարգո Գյուրջինյաններին հենց իրենց բնակարանում թունավորել բանջարաբոստանային կուլտուրաների համար նախատեսված թունաքիմիկատով, որի հետևանքով վերջիններս մահացել են: Նրանց դիակները հայտնաբերվել էին 2007 թ.-ի հունվարի 2-ին: Դրանից մեկ ամիս անց Վարսենիկ Գյուրջինյանից խաբեությամբ վերցրած կտակը Խոսրովը ներկայացրել էր Կենտրոն նոտարական գրասենյակ և համաձայնություն տվել ընդունելու նրանց մահից հետո մնացած Լենինգրադյան փողոցի 6-րդ շենքի 38-րդ բնակարանը: Այլ կերպ ասած` Խոսրով Ավագյանը նախկինում առանձնապես խոշոր չափերի խարդախություն և շահադիտական դրդումներով սպանություն կատարելուց հետո կրկին շարունակել էր իր հանցավոր գործունեությունը` կատարելով առանձնապես խոշոր չափերի խարդախություն և շահադիտական դրդումներով երկու անձի սպանություն: Իսկ տուժողներին, ըստ ամբաստանյալի, ճանաչել է դեռ իր սնխչի հոր ժամանակներից. ով կոտրված ու հոդախախտման խնդիր է ունեցել` նրա հորն է դիմել, ինքն էլ Վարսիկին այդպես է ճանաչել: Վերջինս էլ իբր իր կամքով է տունը կտակել Խոսրովի վրա: Մինչդեռ հետագայում պարզվել է, որ տունը այլ տիրոջ է պատկանում՝ Գյուրջինյանների քրոջ դստերը` Թամարա Հարությունյանին, ում դեռ մանկուց էր Վարսենիկը որդեգրել, նա էլ խնամել էր մորաքրոջը, հետո ամուսնացել ու գնացել էր Սևան: Շաբաթը մեկ անգամ էր եկել: Այդ ընթացքում էլ տատիկների ճանապարհին հանդիպել է Խոսրովը, ով ոչ թե սնխչու եղբայրն է եղել, ում մոտ ավելի վաղ տարած են եղել Մարգարիտա Գյուրջինյանին: Խոսրովի հայտնվելուց և աչքի կաթիլներով «բուժումից» հետո տատիկի տեսողությունն է վատացել, ինչը կասկածելի է թվացել, և տատիկները երբ ակնարկել են իրենց թունավորելու մասին, նրանց չեն հասկացել՝ կարծելով, թե ծերունական զառանցանք է` հիվանդության հետևանք, սակայն պարզվել է, որ ճիշտ էին ասում նրանք:

Խոսրով Ավագյանը ծեր քույրերին շահադիտական նպատակներով սպանելու համար Երևանի քրեական դատարանի 2008-ի դատավճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն Քրեական օրենսգրքի փոփոխություններից` ռեցիդիվը հանելուց հետո, նա դիմել է դատարան` դատավճիռը վերանայելու պահանջով. հույս ունի ազատվել ցմահ բանտարկությունից, որ երևի մի քանի միայնակ ու անօգնական տատիկի էլ «բարեգործություն» անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում