Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ փուլում 2 իսպանացիների կողմից չեմպիոնի տիտղոսի վիճարկման արդյունքում հաղթանակ է տարել է թենիսիստ Ռաֆայել Նադալը: Նա 7-րդ անգամ է դառնում այս մրցաշարի հաղթող: 7:6 (7:1), 7:5 հաշվով Ռաֆայելն առավելության է հասել Դավիդ Ֆերերի նկատմամբ:
Հարկ է նշել, որ Ֆերերը բաց է թողել 5 սեթբոլ:
Հանդիպումը տևել է 2 ժամ 40 րոպե: Նադալի համար Բարսելոնայի մրցաշարում նվաճած տիտղոսը դարձել է 2-րդը մրցաշրջանում և 48-րդը կարիերայում: