Պակիստանի դաշնային քննությունների գործակալությունն ավարտել է Պակիստանի` 2007թ. սպանված նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործը:
Քննիչները եկել են այն եզրակացության, որ այս սպանության հետեւում կանգնած է «Պակիստանի թալիբների շարժում» կազմակերպությունը: Նրանք պարզել են, որ սպանության կազմակերպիչը նույն կազմակերպության ղեկավար Բայիթուլլահ Մեհսուդն է: Այն մասին, որ Բհուտոյին սպանել են թալիբները, նախկինում էլ էին խոսում, սակայն վարչապետի ընտանիքի անդամները ցանկանում էին ստուգել` արդյոք իշխող կլանի ներկայացուցիչները մեղավոր չեն Բհուտոյի սպանության մեջ:











































