Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ. Արա Դեղտրիկյան

ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում առաջադրված Կարինե Աճեմյանը ՀՀ վաստակավոր դերասան Արա Դեղտրիկյանի կինն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ իր կինը միշտ էլ եղել է ՀՀԿ-ի ակտիվ գործիչներից և քաղաքական մեծ ճանապարհ է անցել. «Իմ կինը քաղաքական մեծ ճանապարհ է անցել: Այնպես չէ, որ մյուս նորաթուխ պատգավորների նման է: Ես կարծում եմ՝ այդ աշխատանքը գնահատվել է, և նա իր արժանի տեղն է զբաղեցրել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում»:

«Երբ դեռ մի քանի տարի առաջ կինս որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին, մեզ մոտ ոչ մի խնդիր չառաջացավ: Ես ինքս անկուսակցական եմ, քանի որ կարծում եմ՝ դերասանը պետք է ազատ լինի, բայց սատարելու եմ իմ կնոջը»,- ասաց Դեղտրիկյանը:

«Առաջին լրատվական»–ի այն հարցին, թե դժվար չէ արդյոք դերասան լինելով հանդերձ՝ լինել նաև պատգամավորի ամուսին, նա պատասխանեց. «Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ: Իհարկե, լինում են ինչ–ինչ հարցեր, որոնց շուրջ մենք տարբեր տեսակետներ ենք հայտնում, բայց երբեք վեճեր կամ խնդիրներ չեն առաջացել: Մեր աղջիկը ևս այս հարցին նորմալ է վերաբերվում»:

Վերջում Արա Դեղտրիկյանը հավելեց. «Ես կցանկանայի, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ անցնեն քաղաքական ճանապարհ: Եթե մարդկանց թվում է, որ ԱԺ-ում հայտնվելը միայն կոճակ սեղմելն է՝ շատ են սխալվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում