Tuesday, 09 06 2026
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Հրապարակայնացնե՞լ բանակային արատները, թե՞ ոչ. բանավեճ

Արձակագիր, հրապարակախոս Արամ Պաչյանը, վերլուծաբան, գրականագետ Անուշ Սեդրակյանը և ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բանակի և հատկապես վերջին 6-7 ամիսների ընթացքում բանակի հիմնախնդիրների շուրջ սուր հրապարակումների մասին:

Արամ Պաչյանն ասաց, որ բանակը վարդագույն ներկայացնելը սխալ է, քանի որ բանակում շատ բաներ կան, որ հասարակությունը չգիտի, և ինքն իր հրապարակումների միջոցով ներկայացնելու է այն ամենը, ինչ տեսել ու ինչ զգացել է. «Ես ավելի սուր ձևերով եմ արտացոլելու այն իրականությունը, որ տիրում է բանակում, իհարկե, գեղարվեստական երկի միջոցով, որպեսզի հասնենք ճշմարտությանը»:

Անուշ Սեդրակյանը, շարունակելով այդ միտքը, ասաց, թե ինքն այնպիսի տպավորություն ունի, որ մենք պետք է հասնենք ոչ թե ճշմարտությանը, այլ գոնե գոյապահպանմանը. «Ճշմարտությունը մեզ համար ներկա դրությամբ շքեղություն է, այն ամենը, որ ունենք բանակում, ընդամենը կենսական խնդիրների արտացոլումն է, և դա շատ բնական է, ցավոք, մեր բանակը շատ փակ համակարգ է: Ինքնասպանությունների այս շարանը այն հոգևոր ինքնասպանությունն է, որ ամեն վայրկյան իրականացվում է հասարակության ներսում և, երբ մենք մտնում ենք բանակ, այդ հոգևոր ինքնասպանությունը դառնում է ֆիզիկական: Բանակը այն միկրոսխեման է, որն ավելի խիստ, ավելի այլանդակ կերպով արտացոլում է այն, ինչ մենք ունենք, ինչ կատարվում է հասարակության մեջ»:

«Մենք կանգնած ենք մի կարևոր հարցի առջև. փաստեր և փաստերից ընդհանրացումներ, այսինքն՝ ոչ ոք չի ասում, թե զորամասերում գրանցված որևէ փաստ պետք է կոծկել: Այսօր անընդհատ ցեխի նման մեր հրամանատարական կազմի վրա շպրտում ենք՝ դուք սադիստ եք, դուք մարդ ծեծող եք, և դա մեծ դառնություն է բերում»,- հրամանատարներին պաշտպանելով՝ ասաց Վ. Դևրիկյանը:

Բանախոսի կարծիքով, պետք է ստեղծվի չափանշային հասկացություն, որը չպետք է իրականությունից կտրված լինի. «Պետք է մի իդեալ չափանիշ լինի, որի հետ հարաբերվի այսօրվա հրամանատարի կերպարը: Այսօրվա մեր բանակի գլխավոր խնդիրը ոչ թե զինվոր-հրամանատար փոխհարաբերությունն է, այլ զինվոր-զինվոր փոխհարաբերությունը»:

Բանախոսներն այդպես էլ մի կարծիքի չհանգեցին՝ պե՞տք է արդյոք հրապարակավ ներկայացնել բանակում տեղի ունեցող իրադարձությունները, թե՞ ոչ. յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում