Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, 6:0, 6:4 հաշվով առավելության հասնելով Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ, դուրս եկավ Բարսելոնայի մրցաշարի եզրափակիչ փուլ: Նադալը կատարեց 2 էյս, 4 բրեյք և հաղթեց 100 միավորից 61-ը:
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Դավիդ Ֆերերը: Իսպանացին դժվարին պայքարում կարողացավ 7:6 (7:2), 7:6 (7:5) հաշվով հաղթանակ տանել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ:
«Դավիդի հետ պայքարելը միշտ էլ դժվար է: Նման մրցակցի հետ երբեք չես ցանկանում հանդիպել: Ես հաջողություն եմ մաղթում նրան, բայց ոչ մրցաշարի եզրափակիչում»,- Նադալին մեջբերում է AP-ն: