Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի ղեկավարությունը (WBC) որոշում է կայացրել ձեռքի կոտրվածք ստանալուց հետո ապաքինվող Անդրե Ուորդին WBC վարկածով «արձակուրդում» չեմպիոնի կոչում պարգևել` մինչև նրա` ռինգ վերադառնալու հնարավորություն ունենալը:
Խորհուրդը նաև վավերացրել է մենամարտը` 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր դարձած տիտղոսին արժանանալու համար: Պայքարի մեջ կմտնեն Էնթոնի Դիրելը, ով զբաղեցնում է WBC վարկանիշայն աղյուսակի առաջին հորիզոնականը և Նիկոլայ Սյեկլոցեյը, ով գրավել է վարկանիշի երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Ուորդը ձեռքի կոտրվածք է ստացել Կառլ Ֆրոչի դեմ իր վերջին մենամարտի ժամանակ: Այն կայացել է 2011 թվականի դեկտեմբերին և մրցավարների միաձայն որոշման համաձայն՝ ավարտվել է Ուորդի հաղթանակով: