Օլիմպիական խաղերի 14-ակի չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսը փիլիսոփայաբար է արտահայտվում իր կարիերայի մասին, նշելով, որ հույս ունի ավարտին հասցնելու նախատեսած բոլոր ծրագրերը:
«Մեծագույն ցանկությունս է` մտովի կարիերայիս էջերը թերթելիս գիտակցել, որ ինչ հնարավոր էր, կատարել եմ և բոլոր նախաձեռնություններս հաջողությամբ են պսակվել: Այժմ իմ մարզական կարիերայի վերջին գլուխն է գրվում, և ես հուսով եմ, որ այն անցնում է հենց այնպես, ինչպես կարգն է: Ջանք չեմ խնայում, որ այդպես էլ լինի»,- նշել է Ֆելփսը: