Wednesday, 05 10 2022
Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել
00:45
«Ճորտեր էիք, դարձաք ստրուկներ». Պուգաչովան պատասխանել է իր քննադատներին
Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ուռուցքաբանության կենտրոն
Ռուսաստանը լքել է 700 հազար քաղաքացի. Forbes
00:00
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:45
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 435 նոր դեպք, մահացել է 9 քաղաքացի
Աշխարհը ցնցված է Բաքվի վայրագություններից․ արձագանքները չեն դադարում
Հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը
Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան․ հակահա՞յ, թե՞ հակաիրանական դաշինք
Սեւան համայնքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 37 շենքերի բակային տարածքներ
Անհրաժեշտ է քաղաքական կամք․ ճիշտ ժամանակն է դիմել Միջազգային քրեական դատարան
Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը
«Հավաստի աղբյուրի» արտահոսքը․ Նպատակներն ու հետևանքները
Դրսի լսարանին ցույց տվեք՝ թող դրսում սատկեն. Գեղամ Բաղդասարյանը՝ «Արմենիա» ՀԸ-ի մասին
Հայաստանը կողմնորոշվել է. նոր ատոմային կայանը կկառուցվի ՀԱԷԿ-ի հարթակում
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են Հայաստանում ծրագրերի ընդլայնման հեռանկարները
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների
Ժամը 22:00-ի դրությամբ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Տասնյոթ հայ ռազմագերիների վերադարձը Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպման պայմանավորվածության արդյունք է. ՀՀ ԱԽ քարտուղար
Ռուբեն Վարդանյանը կընդունի առաջարկը, բայց նա պետք է երաշխիքներ ունենա
21:40
ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել ՌԴ-ից հանածո վառելիքի սպառումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին
ՀՈԿՏԵՄԲԵՐ 5-ին Հայաստանում ծնունդների թիվը 164
Բարձր եմ գնահատում մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու ԱՄՆ ջանքերը. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարությանը
21:10
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը
Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հայտարարություն․ ՍԴՀԿ 22-րդ համագումարի
Արցախի նախագահն սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Միայն կենտրոնացված կառավարման դեպքում է հնարավոր կանխել քաոսային շարժումները երկրի ներսում․ Մինասյան

Էռնեկյա՞ն, թե՞ Բաղդասարով

Երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ դժգոհ է «Հայփոստի» աշխատանքից և չի բացառվում «Հայփոստի» հավատարմագրային կառավարչի փոփոխությունը:

Ուշագրավն այն է, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչը արգենտինահայ մեծահարուստ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունն է: Ըստ էության, ստացվում է, որ կամ Էռնեկյանը ինքն է «Հայփոստից» հրաժարվելու մասին մտածում, կամ էլ Հայաստանի իշխանությունը դժգոհություն է հայտնում Էռնեկյանի աշխատանքից: Գուցե թե այսքան հեռուն գնացող եզրակացությունների կարիք չլիներ, եթե վերջին շրջանում չլիներ Էռնեկյանի Հայաստանում տնօրինած մեկ այլ ոլորտի հետ կապված ուշագրավ իրավիճակի հանգամանքը:

Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի մասին է, որի կոնցեսիոն կառավարիչը նույնպես Էդուարդո Էռնեկյանն է: Այստեղ արդեն երկու անգամ խնդիրներ են եղել «Արմավիայի» հետ` կապված օդանավակայանին «Արմավիայի» պարտքի հետ: Նույնիսկ հետաձգվել են բազմաթիվ չվերթեր, քանի որ պարտքի պատճառով «Զվարթնոցը» հրաժարվում էր սպասարկել «Արմավիայի» օդանավերը: Պարտքի հարցը երևի թե չափազանց լուրջ է եղել, որ օդանավակայանը գնացել է այդպիսի, ըստ էության, ծայրահեղ կամ կոշտ քայլի:

Իսկ «Արմավիայի» սեփականատերը, ինչպես հայտնի է, իշխանությանը մերձավոր օլիգարխ Միխայիլ Բաղդասարովն է: Ըստ երևույթին, իշխանությունները վճռական պահին փորձում են իրենց օլիգարխին պահել և օդանավակայանի գծով ունեցած պարտքը «փոխհատուցել» «Հայփոստի» գծով Էռնեկյանի վրա ճնշում գործադրելով: Չնայած մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հիացած շրջում էր Արմավիրում Էռնեկյանին պատկանող հողերով և հիանում նրա գյուղատնտեսությամբ, որը արգենտինահայ գործարարի Հայաստանում տնօրինած ևս մի խոշոր բիզնես է, այնուամենայնիվ պարզ է, որ իշխանության վերարտադրության գործում անհամեմատելի է Միխայիլ Բաղդասարովի ներդրումը: Չէ՞ որ նա մեկն է հայաստանյան այն օլիգարխներից, որ սպասարկում է իշխանության վերարտադրության համար պահանջվող ծախսերը: Այլապես Բաղդասարովը չէր կարող տնտեսության որոշ ուղղություններում լինել մենաշնորհատեր գործարար, մասնավորապես հենց հայաստանյան ավիափոխադրումների շուկայում:

Այնպես որ, զարմանալի չի լինի, եթե իշխանությունը Էռնեկյա՞ն, թե՞ Բաղդասարով` ընտրության հարցում կանգ առնի երկրորդի վրա, որքան էլ մեծ լինի առաջինի նշանակությունը որպես արտասահմանյան ներդրող: Իսկ որ իշխանության համար այդպիսի հարց կարող էր առաջանալ, շատ հավանական է, որովհետև Հայաստանում միայն կուլիսներում որևէ կերպ չլուծվող կամ բավական բարդ լուծվող հարցերն են, որ ստանում են հրապարակային դրսևորում, այն էլ ոչ մեկ անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում