Այս օրերին Չինաստանում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարից հայ ըմբիշները վերադարձան ձեռնունայն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Մկրտչյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում մեկնարկային մրցավեճում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Լաշկիին և լքեց հետագա պայքարը:
55 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Կիրակոսյանը կիսաեզրափակիչում պարտվեց Կյու Գունգ Չոյին, իսկ երրորդ տեղի համար մղվող պայքարում` Գերմանիայի ներկայացուցիչ Գեյուն Զահիդովին: Կիսաեզրափակիչ մրցավեճում պարտվեց նաև Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), ով նույնպես չկարողացավ գրավել 3-րդ հորիզոնականը` պարտություն կրելով Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Արմեն Վարդանյանից:
Անհաջողության մատնվեցին նաև Տիգրան Սահակյանը (84 կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ);