Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ՊԻԿ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Վրաստանի պատմության մեջ ամենամեծ զավթիչն է Իրանի Աբբաս շահից հետ: «Շահ Աբբասը տեղահանել է գրեթե ողջ Կախեթիան, իսկ Պուտինը օրինականացնում է 500 հազար մարդու տեղահանությունը»,- ասել է Վրաստանի նախագահը: Նրա խոսքով, Վրաստանը ավելի մեծ մարտահրավեր չի ունեցել, չնայած այս երկիր շատ թշնամիներ են ներխուժել, և նրանց ոչ ոք չի հիշում: Վրաստանի նախագահին չի ուրախացնում Ռուսաստանին թշնամի համարելը, և նա անհամբեր սպասում է այն պահին, երբ Ռուսաստանին չի հիշի այդ բառով: «Նա, ով ներխուժել է քո տուն, սպանում է քո քաղաքացիներին, իրավական և մարդկային լեզուներով կոչվում է թշնամի»,- ասել է Սաակաշվիլին: Նա հավելել է, որ այդ եզրը չի օգտագործվի Ռուսաստանի նկատմամբ, երբ Վրաստանը ազատագրվի, ինչը անխուսափելի է: