Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Մայքլ Ջեքսոնի բժշկին` Կոնրադ Մյուրեին, մեղադրանք է առաջադրվել հայտնի երգչին ոչ դիտավորյալ սպանելու համար:
Մեղադրող կողմը համարում է, որ Մյուրեյը սպանել է երգչին` ներարկելով մեծ քանակությամբ ուժեղ ազդեցության դեղեր: Նախնական լսումների ժամանակ, որոնք կայացան մի քանի շաբաթ առաջ, Կոնրադ Մյուրեյը մեղավոր էր ճանաչվել այս փաստով: Դատախազությունը նաև համոզված է, որ մեղադրանքը կհաստատվի դատարանում, քանի որ կան անհերքելի ապացույցներ:
Մինչդեռ Մյուրեի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալն անմեղ է, և իրենք պայքարելու են արդարացման որոշման հասնելու համար: Նրանք նաև ասել են, թե երգիչն ինքը կարող էր ինքնուրույն ներարկել այդ դեղամիջոցը` առանց Մյուրեի օգնության: