ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի գործարար կանանց ավելի ակտիվորեն ներգրավվել իրենց երկրների տնտեսական և հասարակական կյանքում: Հունվարի 24-26-ը Ստամբուլում կին գործարարների տարածաշրջանային համաժողով է անցկացվում, որին մասնակից մոտ 120 կանայք իրենց գործունեության զարգացման ուղիներ են մշակում: