Այսպիսի կարգախոս է առաջարկել Եվրոպայի հետ Թուրքիայի թիվ մեկ բանակցող Էգեմեն Բաղիշը: Այս մասին հաղորդում է Radikal թուրքական օրաթերթը: Նա հայտարարել է, որ այս կարգախոսի ընտրությունը պայմանավորված է այն ծանր տնտեսական իրավիճակով, որի մեջ հայտնվել է Եվրոպան, եւ այն հաջողություններով, որ արձանագրում է Թուրքիան տնտեսական ոլորտում:
Այս մասին Բաղիշը հայտարարել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունում կազմակերպված ընդունելության ժամանակ` նշելով, որ իր երկիրը ավելի, քան երբեւէ, լի է վճռականությամբ` որպես լիիրավ անդամ միանալ այդ կազմակերպությանը, եւ մտադիր չէ հրաժարվել այդ նպատակից: Բաղիշը հայտարարել է, որ «Եվրոպան օրեցօր ավելի շատ է ունենալու Թուրքիայի կարիքը, եւ մենք դա գիտենք»:
Էգեմեն Բաղիշը նաեւ ավելացրել է, որ Թուրքիայի` Եմ անդամակցության շահագրգռվածությունը գալիս է նրանից, որ Թուրքիան տնտեսապես դինամիկ զարգացող երկիր է, ինչես նաեւ բնական «կամուրջ» է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: