Երեկ կայացած Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են չորս գրոսմայստերներ` Արման Փաշիկյանը, որը վերջին տուրում սև ֆիգուրներով պարտության մատնեց Հրանտ Մելքումյանին, Զավեն Անդրիասյանը, որը սպիտակներով հաղթեց Տիգրան Պետրոսյանին, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը. վերջինների պարտիան ավարտվեց ոչ ոքի: 7-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Ա. Անաստասյան – Ա. Գրիգորյան 1/2
Դ. Գ.Պետրոսյան – Տ. Քոթանջյան 1 – 0
Արա Մինասյան – Արտ. Մինասյան 0 – 1
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի