Monday, 05 06 2023
Խնդիրների խնդիրը արտահանումն է․ ԵԱՏՄ շուկայից հիասթափությունները շարունակվում են
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել

Եգիպտոսում «ֆեյսբուքյան» հեղափոխություն է. երկիրը գնում է թունիսյան ճանապարհով

Թունիսում դեռ չեն մարել կրքերը, մարդիկ շարունակում են բողոքել` պահանջելով, որպեսզի իշխանության մեջ չմնա գեթ մեկ մարդ, որը կապված է եղել նախկին ռեժիմի հետ, և հիմա կարծես նույն գործընթացները սկսվում են Եգիպտոսում:

Թունիսում տեղի ունեցածը մտածելու տեղիք է տվել շատերին, հատկապես մերձավորարևելյան ավտորիտար ռեժիմներին, որոնք այլևս չեն կարող ոչ մի փաստարկ ներկայացնել իշխանության գլուխ մնալու համար, քանի որ ակնհայտ է, որ թունիսյան հաջողված օրինակն այլևս լուրջ ազդակ կարող է դառնալ այդ երկրների ժողովուրդների համար: Մանավանդ որ, նրանց ձեռքում է 21-րդ դարի աշխարհի ամենահզոր զենքը` ինտերնետը: Երեքշաբթի օրը Եգիպտոսում մի քանի տասնյակ հազար մարդ դուրս էին եկել փողոցներ: Առիթը ոստիկանության օրն էր, որ ամեն հունվարի 25-ին նշվում է այդ երկրում: Ցուցարարները նախօրոք էին պատրաստվել այս օրվան: Նրանք Facebook սոցիալական ցանցում ստեղծել էին «Մենք բոլորս Խալեդ Սայիդ ենք» խումբը` ի հիշատակ 28-ամյա մի երիտասարդի, որը սպանվել էր ոստիկանությունում: Հանկարծ մի քանի ժամում հայտնի դարձավ, որ կազմակերպվելիք բողոքի ակցիաներին պատրաստվում են մասնակցել մինչև 90 հազար ցուցարարներ: Շատերն այս օրն անվանեցին «Ցասումի օր»:

Այն, որ սոցիալական ցանցերը մեծ ուժ են ձեռք բերում, շատերն էին կանխատեսում: Սակայն, որ դրա մասին մի օր կխոսեր Եգիպտոսի ներքին գործերի նախարարը, դա արդեն շատ բանի մասին է վկայում: Նա այսօր պետական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ֆեյսբուքյան այդ կոչը երիտասարդների ձեռքի գործն է, որ օրենքի ցանկացած խախտում ճնշվելու է, և ոստիկանությունը կպաշտպանի ցուցարարներին, եթե նրանք մնան օրենքի սահմանում, իսկ հանրահավաքները կարճատև լինեն:

Երեքշաբթի օրը Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցան բախումներ: Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ, ոստիկանությունն օգտագործում էր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները: Հայտնի է, որ ձերբակալվել է մոտ 30 մարդ: Իշխանություններն այս ընթացքում փորձել են զրկել բողոքավորներին նրանց զենքից` ինտերնետից: Հայտնի է, որ երկրում արգելափակվել է Twitter միկրոբլոգերի կայքը, որտեղ կարճ հաղորդագրությունների միջոցով հնարավոր է դառնում երկրի տարբեր մասերում տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն քաղաքում: Twitter-ն արգելափակված է նաև բջջային հեռախոսակապի համար: Իսկ արգելափակողներից մեկն էլ արևմտյան աշխարհահռչակ Vodafone ընկերությունն է, որը պատրաստ է ենթարկվել տվյալ երկրի իշխանությունների նույնիսկ անօրինական պահանջներին` միայն թե եկամուտները չպակասեն: Սակայն այդ արգելափակումն էլ չի խանգարել, և «թվիթերամոլներից» մի մասին հաջողվել է այլ կայքերի միջոցով մուտք գործել Twitter: Միևնույն ժամանակ, նրանք հիմա էլ ակտիվ օգտվում են Facebook սոցցանցից` տեղեկություններ ստանալով այնտեղից:

Հայտնի է, որ բախումներ են սկսվել եգիպտական այլ քաղաքներում ևս` Ալեքսանդրիա, Մանսուրա, Տանտա, Ասուան: Տարօրինակ է, բայց բողոքի հանրահավաքներին իր մասնակցության մասին չի հայտարարել «Մուսուլման եղբայրներ» ընդդիմադիր շարժումը, որը համարվում է գործող ռեժիմի ամենամոլի ընդդիմախոսը: Ոմանք ասում են, որ նրանք ուղղակի չեն ցանկանում, որպեսզի իրենց ակտիվիստներին ձերբակալեն, քանի որ նրանց պարագլուխների մի մասը եկար ժամանակ է արդեն գտնվում է բանտերում, իսկ մի մասին էլ ձերբակալել էին Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից և դրան հաջորդած բախումներից հետո, որոնց հետևանքով եղան նաև զոհեր: Ինտերնետում հայտնվել են նաև տեղեկություններ, որ «Մուսուլման եղբայրները» մասնակցում է հանրահավաքներին, ուղղակի նրանք բացեիբաց չեն հայտարարել դրա մասին, քանի որ այդ դեպքում իշխանությունները հեշտությամբ կարող են ճնշել սկիզբ առնող այս ալիքը` պատճառաբանելով դա իսլամական ծայրահեղականության դեմ պայքարով:

Հայտնի է նաև, որ ոստիկանությունն այսօր ստիպված է եղել թույլ տալ ցուցարարներին անցնել Եգիպտոսի մայրաքաղաքի փողոցներով, քանի որ ցուցարարների թիվը շատ մեծ է եղել: Al-Jazeera-ի գնահատականով, Եգիպտոսում 1970-ականներից ի վեր նման ցույցեր չէին եղել: Կեսգիշերն անց Twitter-ում տեղեկություն կար, որ բախումների ընթացքում կան զոհեր: Մի քանի երիտասարդներ տեսախցիկներով ուղիղ եթեր են կազմակերպել Կահիրեի փողոցներից, որը փաստում է, որ նույնիսկ այդ ուշ ժամին փողոցները լի էին ցուցարարներով, և լսվում էին կրակոցի ձայներ:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ասուան քաղաքում սպանվել են 2 ցուցարար և մեկ ոստիկան:

Հիշեցնենք, որ ներկայիս նախագահ Հոսնի Մուբարաքն այս պաշտոնին է արդեն 30 տարի: 1981 թ. նա նշանակվեց երկրի նախագահ` սպանված նախագահ Անվար Սադաթի փոխարեն, և այդ ժամանակվանից անփոփոխ իշխում է Եգիպտոսում: Նախագահ դառնալուց հետո նա երկրում հայտարարել էր արտակարգ դրություն: Մուբարաքը դա պատճառաբանում էր երկրում իսլամիստների` իշխանության գալու վտանգով, ինչը չի կարելի թույլ տալ: Դրանից հետո երկրում նախագահական ընտրություններ չանցկացվեցին մինչև 2005 թ., իսկ Մուբարաքն ամեն անգամ` 1987 թ., 1993 թ., 1999 թ., իր իրավասությունների ժամկետը եկարացնում էր ժողովրդական հանրաքվեների միջոցով, որտեղ միակ թեկնածուն, բնականաբար, ինքն էր: 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո թեպետ կազմակերպվեցին նախագահական ընտրություններ, սակայն Մուբարաքը կրկին «անկասելի» էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում