Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ներկայացվել են ԱԺ վերջին հինգ տարիների գործունեության մոնիտորինգի արդյունքները

Չորրորդ գումարման ԱԺ-ն 2007-20012 թվականների ընթացքում ընդունել է մոտ հազար չորս հարյուր օրենք, որոնցից միայն երկու հարյուրն են հեղինակվել պատգամավորների կողմից: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» կազմակերպած, քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի արդյունքների՝ այսօր կայացած ամփոփման ժամանակ այս մասին ասաց «Մանդատ» տեղեկատվական ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Վասիլյանը:

Ըստ վիճակագրության՝ ներկայացված օրինագծերից ավելի քան հարյուր իննսունը կառավարությունը համարել է անհետաձգելի, և խորհրդարանը դրանք քննարկել ու ընդունել է հատուկ կարգով: Ամբողջությամբ ընդունված օրենքներից հազար երեք հարյուրը եղել են փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում, իննսունչորսը «մայր» օրենքներ են:

«Վիճակագրական դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանում օրենքների հիմնական դարբնոցը կառավարությունն է, որը հեղինակել է ընդունված օրենքների ավելի քան ութսուն տոկոսը: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ բոլոր պատգամավորների «կողմ» քվեարկությունների ընդհանուր հանրագումարը 23,289 է: Եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում 63 պատգամավոր ունի, ապա ստացվում է, որ միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրը երեք հարյուր հիսուներեք անգամ «կողմ» է քվեարկել: ԲՀԿ-ին բաժին է ընկնում 317 «կողմ», 1,1 «դեմ» հարաբերակցությունը: Կողմ քվեարկությունների բացարձակ ռեկորդը պատկանում է ՕԵԿ-ին. այդ կուսակցության յուրաքանչյուր պատգամավոր կողմ է քվեարկել 389 անգամ:

Խոսելով ընդդիմադիր խմբակցությունների մասին՝ պետք է նշել, որ նրանք ակտիվ են եղել հատկապես «դեմ» քվեարկությունների ժամանակ: ՀՅԴ ներկայացուցիչներից յուրաքանչյուրը դեմ է արտահայտվել 31 անգամ, «Ժառանգության» պատգամավորները՝ 36 անգամ»,- նշեց նա:

Քննարկմանը ներկա, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, անդրադառնալով մեդիա դաշտին վերաբերող ԱԺ գործունեությանը՝ իր հերթին նկատեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների: «Վերջին խմբագրման շուրջ լուրջ քննարկումներ եղան, սակայն այն ի վերջո ընդունվեց սկզբնական տեսքով: Մեդիայի ոլորտին վերաբերող մյուս կարևոր օրենքը զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին օրենքն էր, որը ևս լուրջ քննարկումների առարկա դարձավ՝ ընդհուպ հայտնվելով ՄԻՊ-ի և Սահմանադրական դատարանի ուշադրության կենտրոնում»,- հիշեցրեց նա:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ նկատեց. «ԱԺ վերջին հինգ տարիների գործունեության արդյունքում մեծապես սահմանափակվել են ցույցերի և հանրահավաքների անցկացման ազատությունները: Ինչ վերաբերում է «Արտակարգ ռեժիմի դրության մասին» օրենքին, ապա այն բավական վիճահարույց է, քանի որ գործելու լայն դաշտ է տրվում Զինված ուժերին: Սա խիստ կասկածելի օրենք է և գուցե նախապատրաստում է համապետական ընտրություններից հետո լուրջ բախումների»,- ասաց իրավապաշտպանը:

Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ուշադրություն հրավիրելով, իր իսկ խոսքով, ԱԺ կոնցեպտուալ փոփոխությունների վրա, դրանցից առանձնացրեց հատկապես տեղամասային հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորման կարգի փոփոխությունը, դիտորդների որակավորման գործընթաց սկսելը, ինչպես նաև քվեարկության գործընթացը տեսալուսանկարահանելու թույլտվությունը: Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ քաղաքական կամքից է կախված՝ որքան Ընտրական օրենսգիրքը լավ կիրառվի, այնքան ավելի լավ ընտրություններ տեղի կունենան Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում