ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Panorama.am» գործակալության հարցին.
Հարց. Որոշ գործիչներ մերթ ընդ մերթ պնդում են, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս կամ այն հարցում համապատասխան քայլեր չի ձեռնարկում կամ «գոնե դիվանագիտական նոտա չի ուղարկում» այդ եզրակացությանը գալով այն հիման վրա, որ դրանց մասին չի հրապարակվում թերթերում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Դիվանագիտական դեմարշների և նոտաների մեծ մասնագետներին ավելորդ չի լինի տեղեկացնել, որ դիվանագիտական պրակտիկայում հայտարարագրերը որպես կանոն չեն հրապարակվում, և դրանք, եթե դա արվում է միայն ակնկալվող համապատասխան արդյունքի բացակայության պարագայում:
Նոտաների մասնագետներին, թերևս հետաքրքրիր կլինի իմանալ, որ միայն ապրիլ ամսին ԱԳՆ-ից տարբեր հասցեատերերի ուղարկվել է առավել քան 300 հայտարարագիր: