Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Օբամա. Մենք պետք է սկսենք այնպես, ինչպես դա արեցինք 1957 թ

Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ Կոնգրեսում հանդես է եկել ամենամյա ելույթով, որում ամփոփել է նախորդ տարին և ներկայացրել ապագա զարգացումների իր տեսլականը:

Ելույթի սկզբում Օբաման ցույց է տվել այն աթոռը, որը պետք է զբաղեցներ վերջերս ահաբեկչի ձեռքից վիրավորված կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը, և կոչ արել աղոթել նրա համար: Այնուհետև Օբաման անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին:

Նա երկրում իրավիճակը համեմատել է 1957թ. հետ, երբ ԽՍՀՄ-ն առաջին անգամ արբանյակ ուղարկեց տիեզերք, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն շեշտակի մեծացնի ներդրումները նորարարական ոլորտներում: Այս պահին էլ Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ն նմանատիպ մեկնարկ պետք է վերցնի, և ամերիկացիների այս սերունդը պետք է «տիեզերք ուղարկի իր արբանյակը»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջատար դառնա ինովացիոն տեխնոլոգիաների, կրթության և շինարարության ոլորտներում, որպեսզի աշխարհում պահպանի իր դիրքերը:

Օբաման նաև կողմ է արտահայտվել խոշոր ընկերություններին հարկային արտոնություններից զրկելու մասին օրինագծին` նշելով, որ լոբբսիտական կազմակերպությունները զգալիորեն փոփոխել են հարկային օրենսգիրքը, ինչը օգուտներ է բերել միայն մեծ ընկերություններին: Նա և՛ դեմոկրատներին, և՛ հանրապետականներին այնպիսի փոփոխությունների կոչ է արել, որոնք սողանցքներ չեն թողնի հարկերից խուսափելու համար: Իսկ դրա փոխարեն առաջարկել է իջեցնել եկամտահարկը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության համար:

Նա խոսել է նաև էներգետիկ ոլորտում բարեփոխումների մասին։ Իսկ նրա ելույթի հիմնական թեմաներից է եղել կրթության ոլորտը, որը նույնպես, ըստ նրա, զգալի վերափոխումների կարիք ունի: Օբաման նշել է, որ Սպիտակ տան համար առաջնային խնդիր է կրթության որակի բարձրացումը, և կոչ է արել վերադարձնել երկրին ամենաշատ բարձրագույն կրթություն ունեցողների առաջատարի դիրքերը:
Նա նաև խոսել է երկրի ներսում IT տեխնոլոգիաների զարգացվածության աստիճանի վերաբերյալ: Օբաման ասել է, որ ինտերնետ հասանելիությունը ԱՄՆ-ում ավելի ցածր է, քան Հարավային Կորեայում, իսկ եվրոպական երկրներն ու Ռուսաստանն ավելի շատ են գումար ներդնում ճանապարհաշինության մեջ, քան ԱՄՆ-ն: Նա նաև օրինակներ է բերել Չինաստանից և նրանց հաջողված փորձը հաշվի առնելով` նշել է, որ ԱՄՆ-ում առաջիկա 25 տարվա մեջ կառուցվելու է գերարագ երկաթգիծ, որը հասանելի կլինի ամերիկացիների 80%-ին, իսկ 98%-ին հասանելի կլինի գերարագ ինտերնետը:

Արտաքին առևտրի ծավալները մեծացնելու համար Օբամայի համար թիվ մեկ ուղղությունը Հարավարևելյան Ասիան է: Նա կոչ է արել արագ վավերացնել Հարավային Կորեայի հետ առևտրային պայմանագիրը` հույս հայտնելով, որ նմանատիպ պայմանագրեր կկնքվեն նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Այս մասին գրում է CNN-ի կայքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում