Երեկ օրվա ընթացքում Մոսկվայում շարունակում էին պարզել պայթյունի պատճառները, զոհվածների և վիրավորների ինքնությունը: Այս պահին հիվանդանոցներում են գտնվում չորս հայերը, որոնց մասին մենք երեկ տեղեկացրել էինք: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Հայտնի է դարձել, որ ավելացել է զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը: Մենք տեղեկացրել էինք, որ զոհվածների մեջ կան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ: Երեկ պարզվել է, որ ահաբեկչության զոհ են դարձել նաև Ավստրիայի և Ուկրաինայի քաղքացիներ:
Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնել են, որ պարզվել է բոլոր 35 զոհերի իքնությունը: