Երևանի «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս ամռանն էր Ամստերդամի «Այաքս»-ից տեղափոխվել «Փյունիկ» և կես տարվա պայմանագիր կնքել Հայաստանի չեմպիոնների հետ: Նշենք նաև, որ հունվարին ազատ կարգավիճակ ստացած Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված էր ուկրաինական «Կարպատի» ակումբը, բայց նրանք չկարողացան վերջնական համաձայնության գալ, և գործարքը ձախողվեց: