Google ընկերությունը կզբաղվի այն երկրների ինֆլյացիայի ցուցանիշներով, որտեղ աշխատում է: Google Price Index-ը կարող է դառնալ պաշտոնական վիճակագրության այլընտրանքը: Ըստ կազմակերպության մասնագետների` Google-ը շատ ավելի օպերատիվ և արագ կարող է ներկայացնել թվերը, քան պետական հիմնարկները, քանի որ պետական հիմնարկներում բոլոր տվյալները արվում են դանդաղ` ի տարբերություն ինտերնետային տվյալների, որոնք ավելի արագ են ստացվում: Սակայն Google-ում նաեւ հայտնել են, որ դեռ որոշում կայացված չէ` արդյոք այդ տվյալները հասանելի կլինեն բոլորի համար, թե ոչ: Այս ծրագրի պատասխանատու Վարյանի փոխանցմամբ` պետք չէ կարծել, որ իրենց տվյալները կարող են փոխարինել պետական տվյալներին, քանի որ ինտերնետում ապրանքների բոլորովին այլ տեսակի զամբյուղ է, քան խանութներում: Այսպես, եթե պաշտոնական տվյալներով անշարժ գույքի շուկայում ինֆլյացիան կազմել է 40%, ապա ինտերնետում ` ընդամենը 18%: