Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

ԵԺԿ փոխնախագահի պատվին ընդունելություն` «Ժառանգությունում»

Այսօր «Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում տեղի է ունեցել ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի: Ընդունելությանը ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են «Ժառանգության» նախընտրական շտաբից:

Ողջունելով Խայմե Մայոր Օրեխայի այցելությունը նախընտրական Հայաստան և ԵԺԿ դիտորդ անդամ «Ժառանգության» շտաբ, կուսակցության միջազգային քարտուղար և խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշել է. «Իբրև Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին հավատարիմ քաղաքական ուժ` «Ժառանգությունը» անցած 5 տարիներին խորհրդարանում ու նրանից դուրս պայքարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության և եվրոպական արժեքների համար, որոնք կիսում ենք ԵԺԿ մեծ ընտանիքի մեր գործընկերների հետ: Մենք հավատում ենք, որ առաջիկա ընտրություններում, հավատարիմ մնալով փետրվարի 10-ին Բրյուսելում ստորագրված հուշագրի մեր հանձնառություններին, «Ժառանգությունը» կարձանագրի լուրջ հաջողություններ, և Հայաստանը եվրոպական կառույցներին ավելի սերտ ինտեգրելու նոր հնարավորություններ կստանա»:

Խայմե Մայոր Օրեխան ողջունել է ներկաներին՝ իր ուրախությունը հայտնելով Հայաստան այցելության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ԵԺԿ անդամ հայաստանյան երեք կուսակցությունների հետ հանդիպումների շարքը սկսում է «Ժառանգությունից»: «Եվրոպան, որքան էլ որ այս պահին ազդված է տարատեսակ ճգնաժամերից, հատուկ արժեքների միություն է, և ես ուրախ եմ, որ Հայաստանը մաս է կազմում այդ ընտանիքի և բռնել է եվրաինտեգրման ճանապարհը: Կարևորելով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատության ապահովումը և Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացումը` ես «Ժառանգությանը» մաղթում եմ հաջողություններ մայիսի 6-ի ընտրություններում և ցանկանում, որ այդ ընտրություններում հաղթի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը»,- ԵԺԿ-ի ուղերձը փոխանցել է Խայմե Մայոր Օրեխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում