Tuesday, 09 06 2026
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հյուրանոցները որակավորման կարգ կստանան 61 ստանդարտի համապատասխանելու դեպքում

Թեև ՀՀ կառավարության հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը հաստատելու մասին որոշումն արդեն 6 տարի է, ինչ ուժի մեջ է, Հայաստանում գործող 63-ից ավելի հյուրանոցներից մինչ օրս ընդամենը 22-ն են աստղ ստանալու համար հայտ ներկայացրել կառավարություն:

Համաձայն հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2004 թվականի որոշման, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը որակավորման կարգի օգտագործման իրավունք ստանում է միայն համապատասխան որակավորման վկայականի առկայության դեպքում: Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ` դիմելով էկոնոմիկայի նախարարություն: Սակայն այս դեպքում յուրաքանչյուր հյուրանոց կամ մոթել պետք է իր ծառայությունները համապատասխանեցնի որակավորման կարգի առնվազն 61 կետից բաղկացած պահանջներին, իսկ այդուհետ հյուրանոցային տնտեսության օբյեկտների նյութատեխնիկական ապահովումը և մատուցվող ծառայությունների ցանկը ևս պետք է համապատասխանեն շնորհված որակավորման կարգի պահանջներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն` որակավորման կարգը Հայաստանում շնորհում է տարբեր ոլորտների մինչև 9 մասնագետներից կազմված հանձնաժողովը, որը մանրամասն ուսումնասիրում է տվյալ օբյեկտի յուրաքանչյուր ծառայություն` սկսած արտաքին բարեկարգման տարրերից, տեխնիկական սարքավորումներից, հանրային սննդի ծառայությունից մինչև անձնակազմի մասնագիտական որակավորում, որոնք պետք է տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի (անգլերենը` պարտադիր): Որպեսզի հյուրանոցների որակավորումը օբյեկտիվ լինի և բացառվի սուբյեկտիվ որոշման կայացումը, համապատասխան հանձնաժողովում ընդգրկվել են նաև քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, պաշտպանության պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, նկարիչների, դիզայներների միությունների ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում