Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Նախագահը պատասխանում է հարցերի» հաղորդման ընթացքում խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է վարչապետ դառնել 2013-ին, երբ կավարտվի նրա նախագահության արդեն երկրորդ ժամկետը: «Այժմ կարեվորագույն խնդիրը, իշխանության ապակենտրոնացումն է, թույլ տվեք կենտրոնանալ այդ խնդրի վրա»,- ասել է Սաակաշվիլին: «Կարևոր չէ, թե որտեղ կլինեմ ես, ավելի կարևոր է, թե որտեղ կլինի երկիրը»,- շեշտել է նա: Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ , նախագահը կարևորել է նոր սահմանադրության ընդունումը, ինչն էլ մեծապես նպաստելու է իշխանության ապակենտրոնացմանը: Նոր սահմանադրությամբ Վրաստանում զգալիորեն ավելացվելու են վարչապետի լիազորությունները: