Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Ալեյ օպպպ… ընտրություններ են. Blog

Լրագրող Անուշ Մկրտչյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Հայաստանում օրի օրի շատանում են Դեյվիդ Կոպերֆիլդները: Ու դա գիտաֆանտաստիկ հնարավորություններով երկրի համար թերևս շատ նորմալ երևույթ է: Դե արդեն պարզել ենք, որ հինգ տարին մեկ երկրով ուրվական է շրջում` ընտրակաշառք բաժանելով, հետո էլ աննկատ հեռանում, որ հանկարծ խորհրդրանական ընտրություններին մասնկացող կուսակցություններից ոչ մեկի աչքին չերևա, թե չէ, որ բռնել են էէէէէ: Բայց սա ամենահետաքրքիր ֆոկուսը չէ: ԽՈՍՏՈՒՄՆԵՐ:

Ահա իրական վարպետությունը որտեղ է դրսևորվում: Իսկական ֆոկուսնիկը (աճպարար բառը այս դեպքում չուզեցի օգտագործել) պետք է կարողանա միաժամանակ իջեցնել հարկերն ու բարձրացնել թոշակները, մի օրում կամ տրաքի պայթի մի տարում անօթևան ընտանիք չթողնել, բոլորին անվճար բուժել, փողը վերջանալու դեպքում` ցավները տանել: Իսկական ֆոկուսնիկը պետք է կարողանա այնպես գոռալ ու մուննաթ գալ ժողովրդի վրա, որ վերջինս հավատա իրեն, իսկ հավատալը վերջին շրջանում փոփոխական հետևանքներ է ենթադրում` ֆոկուսի կարևոր էլեմենտներից մեկը:

Իսկական ֆոկուսնիկը պետք է եսը մտցնի գլխարկի մեջ ու միջից մենք հանի, մոգոնի ժամանակի մեքենա` անորոշ ապագան խորհրդային անցյալ դարձնելու համար, 30 վայրկյանանոց հեղափոխություն անի: Դե էլ չեմ ասում` ինչ ֆոկուսնիկ, որ դավադիր գերանը սեփական աչքում թողած` ուրիշի ձեռքից փուշ չհանի, պարելով սարեր չշարժի, զենքից էլ հեռախոս չսարքի: Մի խոսքով` Никакой магии, только ловкость рук:
Բայց ֆոկուսն արդյունավետ չի լինի, եթե չգործածվի կախարդական բառը` ՊԻՏԻ-ն:

Ու ինչքան հաճախ է ասվում այդ բառն, այնքան գիտաֆանտաստիկ երևույթները մեր կյանքում շատանում են: Նոր ֆոկուսները դեռ առջևում են, քանի դեռ դրանց սպասող ու բանի տեղ դնող կա:

P.S.

Նախընտրկան քարոզարշավը նայելիս ու լսելիս` հանկարծ Պարույր Սևակի բանաստեղծություններից մեկը հիշեցի: Տեսնես մեր ներկա ու ապագա պատգավորներից քանիսն է այն կարդացել:

Պիտի… Ա~խ այս անվերջ «պիտի» – ն Վերջ ունենա ՞ պիտի… «Պիտի… այսպես անենք, Պիտի… այդպես անենք: Պիտի…այսպես լինի, Պիտի…այնպես լինի: Պիտի…պիտի…պիտի»… Այսպես ,«պիտի» – ն պիտի Նստի գահի վրա, Իսկ մենք մնանք ոտքի, Երկրպագենք նրան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում