Fox հեռուստաալիքը երկարացրել է «Եզր» (Fringe) սերիալի շարունակությունը ևս 5 սեզոնով: Այս մասին նշված է Deadline կայքում:
Նոր սեզոնը կներառի 13 դրվագ ու կդառնա ամփոփիչը: Նախորդ սեզոններին ցուցադրվում էր 20-23 սերիա: Սերիալն ավարտելու որոշումը կապված է դրա ոչ այնքան բարձր վարկանշով (հանդիսատեսի թիվը յուրաքանչյուր նոր սեզոն պակասում էր): Ընդ որում `նախագիծը շարունակում էր արժանանալ քննադատների ջերմ խոսքերին:
«Եզր» ֆանտաստիկ սերիալը ստեղծվել էր Ջեյ Աբրամսի, Ալեքս Կուրտցմանի ու Ռոբերտո Օրսիի կողմից: Սերիալում ֆիլմի գլխավոր հերոսն ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի աշխատակից Օլիվիա Դանեմն է (նրան մարմնավորում է Աննա Տորվը), որը պետք է հետազոտի տարատեսակ անբացատրելի երևույթներ:
«Եզր» սերիալն առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել 2008թ.: Ապրիլի 27-ին, ինչպես նաև մայիսի 4-ին ու 11-ին Fox-ը մտադիր է ցուցադրել չորրորդ սեզոնի վերջին երեք դրվագները: