Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ինչպե՞ս կարող է լինել համագործակցություն էշի և ձիու միջև. Տիգրան Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը արտահայտեց իր դժգոհությունը ներկա քարոզարշավից. «Թիվ 17 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել եմ, գյուղապետերը կատարածուներին ուղարկում էին մարդկանց տները, որ հանկարծ դուրս չգան: Արդեն որերորդ անգամն է՝ տեսնում եմ, որ մեր դեմ աշխատանք է տարվում: Հենց ինքը՝ մարզպետն է դա անում. նա զբաղվում է ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանի քարոզչությամբ: Ես դժգոհ եմ ոչ թե ինձ համար, այլ այն պատճառով, որ ազգն է կոտրվում»:

Տ. Կարապետյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գրեթե բոլոր ուժերը խոցելի են. «ՀՀԿ-ն շեշտում է, որ ազնիվ ընտրություն է լինելու: Ինչպե՞ս դա կարող է լինել, երբ իրենք չեն ընդունում իրենց մեղքերը: Ստացվում է՝ մենք բոլորս սխալ ենք, իրենք՝ ճիշտ: Դրա համար էլ մենք ասում ենք ժողովրդին՝ դուք ընտրում եք պատգամավորին ու չեք տեսնում նրան, եթե ուզում եք տեսնել՝ ընտրեք ինձ»:

ԺԿ նախագահը խոսեց նաև այն մասին, որ ՌԴ ուժերը աջակցում են մեր կուսակցություններին: Մասնավորապես նշեց. «ԲՀԿ-ն կապեր ունի «Եդինայա Ռոսիա»-ի հետ, նույնը կարելի է ասել նաև ՀԱԿ-ի մասին: «Ժառանգությունը» ավելի արևմտամետ դիրքորոշում ունի: Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նրանք երկու տեղով են խաղում: Մի խոսքով՝ Դաշնակցությունը ЦРУ Է, իսկ մնացածը՝ КГБ»:

Բանախոսը անդրադարձավ նաև կուսակցությունների կարգախոսներին, մասնավորապես «Ժառանգության» և ՀՀԿ-ի, և նշեց. «Ո՞վ պետք է փոխի՝ չեմ հասկանում: Իրենք պետք է փոխեն և դեռ լծակներն էլ պետք է զիջեն բնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա եթե երկրաշարժի նախարարություն ունեն, թող շարժեն, ի՞նչ է պատահել: Րաֆֆին խորհրդարանի մասին չի մտածում: Նա դիտվում է դրսի կողմից՝ որպես նախագահական թեկնածու»:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը՝ Տիգրան Կարապետյանը նշեց՝ բնականաբար, դա իրենց ձեռք է տալիս: Նրանք կպայմանավորվեն. այնտեղ, որտեղ չկա ԲՀԿ-ն, ձայները կգնան ՀԱԿ-ին, և հակառակը: «Բայց ինչպե՞ս կարող է լինել համագործակցություն էշի և ձիու միջև»,- ամփոփեց Ժողովրդական կուսակցության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում