Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Թուրքիայի քաղաքականությունը նմանվում է կարկանդակ կամ բլիթ ցույց տալուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ, Սիրիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:


– Պարոն Հովհաննիսյան, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից սկսած թուրքական կողմը պարբերաբար հանդես է գալիս տարաբնույթ հայտարարություններով: Մասնավորապես` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Թուրքիայի համար կան երկու տեսակի հարևաններ` բարեկամ և ապագայում բարեկամ հարևաններ: Նա Հայաստանին դիտարկում է որպես ապագայի լավ բարեկամ երկիր: Մյուս կողմից`նա հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ձախողումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության` չլուծված լինելով: Ըստ Ձեզ` դա չի՞ նշանակում, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի զիջումների:


-Հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդում է Թուրքիայի քաղաքական որոշումը, որը վերաբերում է հարաբերություններ հաստատելուն հայկական կողմի համար անընդունելի զիջումների հաշվին: Թուրքիայի իշխանությունները այդ պայմանները բազմիցս ձևակերպել և հայտարարել են: Իրականում այդ փորձերը ներկայիս քաղաքակրթական գործընթացներին անհամընթաց գործողություններ են: Չեմ կարծում, թե հայկական կողմը պատրաստ է զիջումների: Քաղաքականության մեջ չկա «ապագա հնարավոր բարեկամ» կատեգորիա: Կան հակառակորդ երկրներ, կան հարևաններ, կան երկրներ, որոնց հետ համագործակցում են, կան երկրներ, որոնց հետ առկա է ռազմավարական համագործակցություն, կան երկրներ, որոնց հետ կնքվում են բարեկամության և համագործակցության մեծ պայմանագրեր: Դա հերթական անգամ նմանվում է կարկանդակ կամ բլիթ ցույց տալուն, որ իբր մենք ձեզ հետ կարող ենք լավ լինել:


– Բայց ամիսներ առաջ Թուրքիան Հայաստանը հանեց հակառակորդ երկրների ցանկից:


– Շատ կարևոր քայլ է, որ Հայաստանը հանվել է Թուրքիայի համար հակառակորդ համարվող երկրների ցանկից: Այսօր Թուրքիայի կողմից մեզ չի սպառնում անմիջական վտանգ: Թուրքիայի կողմից մեզ անընդհատ վտանգ սպառնում է միջնորդավորված կերպով: Թուրքիան հատուկ ծառայությունների միջոցով ցույց է տալիս ռազմական, ռազմատեխնիկական, տեղեկատվական աջակցություն Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին: Իսկ Հայաստանին ապագայի հնարավոր բարեկամ հայտարարելով Թուրքիան փորձում է իրականում հավասարակշռել հասարակական կարծիքը և ցույց տալ, որ տեսեք, մենք սահմանները չենք բացում, դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, այդ տխրահռչակ արձանագրությունները չենք վավերացնում, բայց Հայաստանին հակառակորդների ցանկից հանում ենք:


– Ռուսաստանը և Թուրքիան ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խորհրդի առաջին նիստի ընթացքում քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես` ՌԴ-ն և Թուրքիան որոշել են միջազգային կազմակերպություններում մի շարք համատեղ քայլեր իրականացնել: Նույն Դավութօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում երկու երկրների միջև գործող վիզային ռեժիմը վերացվելու է: Հայաստանն այս դեպքում ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի:


– ՌԴ-ն և Թուրքիան արդեն երկու տասնամյակ է, ինչ ակտիվորեն զարգացնում են իրենց հարաբերությունները: Երկու պետություններում էլ չափազանց կարևոր են հարաբերությունները տնտեսական ոլորտում: Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ կարողանալով օգտագործել էներգակիրների խնդիրը` Թուրքիայի վրա ունենա ազդեցություն: Ռուսաստանն էլ շուկա է Թուրքիայի համար: Թվում է, որ տնտեսական ոլորտում համագործակցությունը կարող է հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների համար, սակայն կան խանգարող գործոններ: Հաշվի առնենք, որ Ռուսաստանը տարիներ շարունակ փորձել է իր Սևծովյան նավատորմն ուժեղացնել և իր նավերից մի քանիսը տեղափոխել Սև ծով, ինչը խոչընդոտում է Թուրքիան: Միաժամանակ Թուրքիան թույլ տվեց, որ ամերիկյան նավատորմը մտնի Սևծովյան ավազան: Թուրքիան ձգտում է նաև իր ազդեցությունն ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանն ունեցել է միանձնյա վերահսկողություն: Այս դեպքում օբյեկտիվ իրավիճակից ելնելով էլ կարող ենք ասել, որ այդ ամենը թույլ չի տա երկու երկրներին հասնելու հարաբերությունների ավելի բարձր մակարդակի, քան` համագործակցությունն է: Հայաստանը ոչ մի հնարավորություն և լծակներ չունի ազդելու ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ռուսաստանի քաղաքականության վրա: Նա պետք է զբաղվի տնտեսությունը զարգացնելով, երկրի հիմնախնդիրները լուծելով, տնտեսության մեջ մենաշնորհները վերացնելով, այնպիսի պետություն ստեղծելով, որտեղ չեն ընթանում իմիտացիոն պրոցեսներ:


– Շատ փորձագետներ պնդում են, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է սկսել զրոյից: Որքանո՞վ է դա իրատեսական:


– Կա պատմություն, կա իրավիճակ: Եթե չեղյալ հայտարարվեն արձանագրությունները, դա նշանակում է նոր արձանագրություններ, նոր պատմություն: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը, թե գնդակը Թուրքիայի դաշտում է` պետք չէ մոռանալ: Հայաստանը, անկախություն ձեռք բերելուց ի վեր ցույց է տվել, որ ինքը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը: Հայաստանի կողմից չկան խոչընդոտներ: Ես կողմ չեմ եղել այդ արձանագրություններում որոշ կետերի և ժամանակին հայտնել եմ իմ անհամաձայնությունը, բայց այդ ամենն արդեն նախաձեռնվել է: Մենք ցուցաբերել ենք մեր բարի կամքը: Կարծում եմ, որ երկու երկրների միջև հարաբերություններում պետք է առաջնային դիտվեն անվտանգությունը և տնտեսության զարգացումը, և մեր գործողություններն էլ պետք է բխեն դրանից: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման նպատակը պետք է լինի, որ մենք մեզ ավելի անվտանգ զգանք այս տարածաշրջանում, մեր գործարարները կարողանան Թուրքիայի տարածքով դուրս գալ Միջերկրական ծով: Սակայն Թուրքիան մեզ պատասխանեց այնպես, ինչպես պատասխանեց, և ես չեմ կարող ասել, թե դա որքանով է բխում Թուրքիայի շահերից: Թուրքական դիվանագիտությունը, կարծում եմ, հանգեցնելու է տհաճ հետևանքների հենց Թուրքիայի համար:


– Դուք ժամանակին եղել եք հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ: Այդ հանձնաժողովը 2001-2004 թթ. նախագահած ամերիկացի քաղաքագետ Դևիդ Ֆիլիփսն իր` «Բարձրաձայնելով անցյալը» գրքում մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի աշխատանքներին և այն խնդիրներին, որոնք խոչընդոտել են այդ հարաբերությունների կարգավորմանը: Այդ հանձնաժողովը հասարակական-քաղաքական քննարկումների մակարդակով շատ ջանք է թափել: Տեսակետ կա, որ այդ հարաբերությունները բարելավվելու փոխարեն, ավելի վատթարացան արձանագրությունների ի հայտ գալուց հետո:


– Ես չեմ կարծում, թե այդ հարաբերություններն ավելի վատթարացան: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը շատ կարևոր դեր խաղաց: Մեր հանձնաժողովի գործունեության շնորհիվ և՛ հայ, և՛ թուրք հասարակության մեջ բազմաթիվ տաբուներ վերացան: Ցեղասպանության խնդիրը, որի վրա տաբու էր դրված, սկսեց քննարկվել թուրք հասարակության մեջ: Հիշենք, թե ինչպես հազարից ավելի մարդ Թուրքիայում ստորագրել էր ներողության նամակի տակ: Իսկ դա փոքր թիվ չէ: Երկրորդ կարևորագույն արդյունքն այն էր, որ իրավական փաստաթուղթ ծնվեց, որը 1915 թ. իրադարձությունները որակեց որպես Ցեղասպանություն: Կարծում եմ, որ իրավիճակն այսօր տարբերվում է 15 տարի առաջվա հարաբերություններից: Տարբեր ծրագրեր են իրականացվում, խորհրդարանի անդամները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են իրար հանդիպում: Մտահոգողն այն է, որ թուրքական կողմը ձգտում է երկկողմ ձևաչափը վերածել եռակողմ ձևաչափի: Անթույլատրելի է, որ Ադրբեջանի հետ մեր խնդիրները ներառվեն հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում: Ես կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը կապված է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որքան` Թուրքիայի ներքին խնդիրների: Թուրքիան մեծ երկիր է` իր բազմաթիվ խնդիրներով: Թուրքիան այսօր խնդիրներ ունի Եվրամիության հետ բանակցություններում: Այսինքն` բազմաթիվ գործոններ են ազդում հայ-թուրքական հարաբերությունների վրա:


– Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների «վերակենդանացումը» կարող է լինել ԱՄՆ ճնշումների արդյունքում:


– Պետք չէ հույսը դնել ԱՄՆ վրա, որովհետև գերտերություններն ունեն իրենց շահերը: Հայաստանը պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն, և այն չպետք է սահմանափակվի Լեռնային Ղարաբաղով և հայ-թուրքական հարաբերություններով: Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի տարածաշրջանային ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում