Սերբ Նովակ Ջոկովիչը անձնական խնդիրների պատճառով լքել է Բելգրադի մրցաշարը:
«Ես ստիպված էի կայացնել դժվար ու ոչ ցանկալի որոշում և լքել Սերբիայի Բաց առաջնությունը: Հուսով եմ կհասկանաք և կաջակցենք ինձ»,- twitter-ի իր էջում գրել է մարզիկը:
Միևնույն ժամանակ իսպանացի Ռաֆայել Նադալը Բարսելոնայում ընթացող մրցաշարի երրորդ շրջան է անցել: 6:1, 6:2 հաշվով նա ջախջախել է իր հայրենակից Գիլերմո Գարսիա-Լոպեսին:
Երրորդ շրջանում Ռաֆայելը կխաղա Ռոբերտ Փարի – Պաբլո Անդուխար մրցավեճի հաղթողի հետ: