Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

ԲՀԿ-ում ոչ թե քաղաքացիների, այլ կուսակցությունների ընդունելություն է սկսվել

Հունվարի 29-ին ԲՀԿ-ին կմիանա նաև Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: Նման որոշման կայացման հարցում մեծ դերակատարում ունի նախընտրական շրջանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:


– Անցյալ շաբաթ ինքնալուծարվեց և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միացավ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաջորդելու է Սամվել Բաբայանի «Դաշինքը» և Ձեր` Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: Ինչո՞վ է պայմանավորված ձեր կազմալուծումը և միավորումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:


– Մենք մեր համագումարը անցկացնելու ենք հունվարի 29-ին: Համագումարի օրակարգում քննարկվելու է միայն մեր ինքնալուծարման և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու հարցը: Հետևաբար մենք համագումարի օրն էլ կպատասխանենք այդ հարցերին: Նշեմ նաև, որ կուսակցության վարչությունը նման որոշում կայացրել է, մնում է, որ համագումարը դա կայացնի և հաստատի: Մյուս մանրամասներին կծանոթանաք համագումարի օրը:


– Նախկինում Դուք եղել ենք «Հանրապետություն» կուսակցության անդամ և կիսել եք Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունը, հետագայում դուրս եկաք և դարձաք Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ, այսօր արդեն ինքնալուծարվում եք, որ միանաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Երիտասարդ տարիքում Դուք արդեն 3 ճակատ եք փոխել. ինչո՞վ է պայմանավորված այս վազքը կուսակցությունից կուսակցություն:


– Դա էլ կիմանաք համագումարի օրը:


– Տվյալ հարցը համագումարի հետ կապ չունի, մեզ պարզապես ձեր մեկնաբանությունն է հետաքրքիր Ձեր քայլերի վերաբերյալ:


– Մարդիկ ազատ են որոշելու իրենց քաղաքական ուղին և ճակատագիրը: Եվ մենք ենք ընտրում մեր քաղաքական թիմը:


– Ձեր միավորմամբ ի՞նչ կարող եք ավելացնել արդեն կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և քաղաքական դաշտում առհասարակ:


– Ես հիմա այդ հարցով չեմ ցանկանում հարցազրույց տալ, մենք այդ մասին կխոսենք համագումարի օրը: Հիմա ես դեռ խոսում եմ իմ մասին:


– Իսկ մինչ օրս Հայաստանի երիտասարդական կուսակցությունն ի՞նչ հետք է թողել Հայաստանի քաղաքական դաշտում, ի՞նչ լուծումների է հասել:


– Ես կարծում եմ, որ այդ ամենը հետագայում հասարակությունը կորոշի:


– Ինչպես երևում է, Դուք հակված չենք անկեղծանալու և առհասարակ հարցազրույց տալու:


– Դե, ես ասացի, որ Ձեր հիմնական հարցերին կպատասխանեմ համագումարի օրը, որևէ խնդիր չկա: Պարզապես մենք հիմա այս ֆորմատն ենք ընտրել և գտնում ենք, որ համագումարի օրը մյուս մանրամասներով կներկայանանք:


– Իսկ ինքնալուծարման եղանակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու նախաձեռնությունը Ձե՞րն է եղել, թե՞ ԲՀԿ-ինը:


– Այդ որոշումը կայացվել է երկկողմ բանակցությունների արդյունքում:


– Իսկ վերջին շրջանում տարատեսակ կուսակցությունների միավորումները ԲՀԿ-ին առնչություն ունե՞ն նախընտրական շրջանի հետ:


– Բնականաբար: Ուժերը ընտրություններից առաջ համալրվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում