Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ս.Սարգսյանի գործունեությունը դրական է գնահատում քաղաքացիների 55%-ը

Հայաստանում ապրիլի 17-23-ը 1080 քաղաքացիների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում «Գելափ» միջազգային կազմակերպությունը պարզել է, որ ՀՀ նախագահի գործունեությունը դրական է գնահատում 55%-ը, չի հավանում 37%-ը, դժվարանում է պատասխանել 8%-ը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, կառավարության գործունեությանը հավանություն է տալիս հարցվողների 44%-ը, չի հավանում 47%-ը, դժվարանում է պատասխանել 9%-ը:

Ազգային ժողովի գործունեությունից գոհ է հարցվողների 34%-ը, դժգոհ` 55%-ը, դժվարացել է պատասխանել 11%-ը:

Ներկայում պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրները քաղաքացիների 74%-ը համարում է գործազրկությունը, 42%-ը` տնտեսական վիճակը, 30%-ը` գնաճը, 23%-ը` արտագաղթը, 15%-ը` ցածր թոշակները, 13%-ը` բարձր հարկերը, 12%-ը`առողջապահական համակարգի վատ վիճակը, 11%-ը` կառավարման վատ համակարգն ու կոռուպցիան, 10%-ը` կրթական համակարգի վիճակը:

«Գելափ»-ի` ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի քաղաքական կուսակցության լիդերը հարցին քաղաքացիները պատասխանել են` հասկանա մարդկանց խնդիրները` 46%, լինի վստահելի` 35%, բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ երկրին` 30%, լինի պրոֆեսիոնալ և իրազեկ` 18%, ունենա ռազմավարական մտածողություն և հստակ նպատակներ` 16%, լինի հասարակ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի` 16%, կարողանա ճիշտ և գրագետ խոսել` 8%, ազնիվ ու ճշտախոս` 5%, խարիզմատիկ` 3%, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել:

«Գելափ»-ը նաև հետաքրքրվել է, թե քաղաքացիներն ինչ են սպասում նոր ձևավորվող խորհրդարանից: Ա. Նավասարդյանի խոսքով` հարցվողների 8%-ը կարծում է, որ երկրի վիճակը կփոխվի դեպի լավը, 33%-ը` տեղի կունենան որոշակի դրական փոփոխություններ, 42%-ը` ոչինչ չի փոխվի, 8%-ը` իրավիճակը կվատանա, 1%-ը այլ պատասխան է տվել, 9%-ը դժվարացել է պատասխանել:

Ա. Նավասարդյանը նաև տեղեկացրեց, որ «Գելափ»-ը մերժել է աշխատել «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» նախաձեռնության հետ, քանի որ այն վիրտուալ է, և պարզ չէ, թե ով կա դրա ետևում` մե՞կ հոգի, երկո՞ւ, թե՞ երեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում