«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր «Ժառանգության» կենտրոնական ընտրական շտաբում տեղի է ունեցել ընդունելություն` Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհայի պատվին:
Ընդունելությանը մասնակցել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, համանուն կուսակցության նախընտրական ցուցակի, ինչպես նաեւ վարչության անդամներ:
ԵԺԿ խմբակցության փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհան հանդիպումներ է ունենալու նաև ԵԺԿ անդամ հայաստանյան մյուս կուսակցությունների հետ: