Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ինչ-որ մեկը ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել. Վ. Օսկանյան

Ինչ-որ մեկը ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել. այսօր ՀՔՄ գրասենյակում միասնական շտաբի չորրորդ նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց միասնական շտաբի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը` ներկայացնելով շտաբի առաջիկա ամենակարևոր անելիքը:

Նա նշեց, որ այսօր ՍԴ-ից կպահանջեն հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել ընտրացուցակները: Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ դատարանը ողջամիտ կգտնվի, քանի որ, ըստ նրա, այլ ելք չունեն ընտրողների ցուցակներին տիրապետելու:

«Իմ ձեռքի տակ ցուցակների խախտումների մի քանի հարյուր նմուշ է, բայց նման խախտումները հազարավոր են: Մի տառի փոփոխմամբ նույն անունը մի քանի անգամ կա ընտրողների ցուցակներում: Սա միտում է. ինչ-որ մեկը ինչ-որ մեկից սա իրականացնելու հանձնարարական է ստացել»,- նկատեց Վ. Օսկանյանը:

Միասնական շտաբի նիստին ներկա էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, որը ևս այս հարցի վերաբերյալ կիսեց իր մտահոգությունները: Նա տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը նույնպես ուսումնասիրում է ցուցակները և դրա համար կիրառում տարբեր տեսակի ծրագրեր:

«Մասնավորապես աննորմալ քանակ են կազմում հասցեները, որոնցում տասից ավելի մարդ է գրանցված. դա ֆանտաստիկայի ոլորտից է: Որոշ ընտրատարածքներում մենք ունենք հետևյալ պատկերը՝ չորս տոկոս բնակարաններում քսան տոկոս ընտրողներ են տեղակայված. սա վիճակագրական անոմալիա է: Հայտնաբերել ենք շենքեր, որոնք գոյություն չունեն, կամ այդ շենքերը կան, սակայն նրանցում մարդ չի ապրում:

Թիվ 6 ընտրատարածքում մեր կողմից առաջադրված թեկնածու Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբը հայտնաբերել է տասը գոյություն չունեցող շենք, դիմել է ընտրական հանձնաժողովին, որպեսզի նրանք ապահովեն այդ ընտրողների հետ քարոզչությունը, քանի որ նա իր սեփական ուժերով նրանց չի կարողանում հայտնաբերել: Ընտրացուցակները հիմնովին կեղծված են, որը նշանակում է՝ պատրաստվում են լայնամասշտաբ կեղծարարությունների»,- հարցի վերաբերյալ ՀԱԿ տեսակետը հայտնեց Լևոն Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում