Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Խորհրդարանական ընտրություններում մեկնարկեց էլեկտրոնային քվեարկությունը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ուրբաթ առավոտյան տրվել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության մեկնարկը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո առաջին անգամ է Հայաստանում կիրառվում էլեկտրոնային քվեարկություն, և առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները:

Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաև Հայաստանի իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Իրավաբանական անձանցից, սակայն, որևէ մեկը տվյալ չի ներկայացրել ԿԸՀ:

Այսօր առավոտյան ժամը 8-ից մեկնարկած էլեկտրոնային քվեարկությանը արտերկրում մասնակցող ընտրողների թիվը 238 է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 29-ին արտգործնախարարության ներկայացուցչին էր տրամադրել կնքված ծրարները, որոնցում, ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի, կա համապատասխան ծածկաշերտով կոդ` վեցական թվերով, և ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ: Արտգործնախարարությունը ծրարները փոխանցել է արտերկրում բնակվող և հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայության անցած` Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց և նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրություններից 9 օր առաջ և ավարտվում ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին:

Ընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատու պաշտոնյաները նշում են, որ էլեկտրոնային քվեարկության իրավունք ստացած ընտրողներն ունեն բավականին երկար ժամանակ քվեարկության համար. ընտրողը կարող է բազմաթիվ անգամ մուտք գործել նույն էջը, բազմաթիվ անգամ փոխել իր քվեն, ու միայն նրա վերջին քվեարկությունն է հաշվարկվում ձայների հաշվարկի ժամանակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ` սա արված է այն նկատառումով, որ եթե ընտրողը ինչ-որ տեղ վերահսկողության է ենթարկվել, եթե ընտրողի նկատմամբ կամ նրա կամքի նկատմամբ կիրառվել է որևէ ներգործություն, ապա նա հնարավորություն ունենա ցանկացած վայրից մուտք գործել ցանկացած համակարգիչ և փոփոխել իր քվեն:

Էլեկտրոնային քվեարկության մեկնարկի ժամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ազդարարեց հինգշաբթի երեկոյան` հանձնաժողովի արտահերթ նիստում։

ԿԸՀ-ի նույն օրվա որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային քվեարկության սահմանված նմուշը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում