Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

ԲՀԿ առաջնորդի հայտարարագիրն «ամենահաստափորն» է

ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված Գագիկ Ծառուկյանի գույքի և եկամուտների հայտարարագիրն աչքի է ընկնում իր «հաստափորությամբ»՝ եթե պատգամավորության այլ թեկնածուների հայտարարագրերը հիմնականում 3-4 էջ են, ապա Ծառուկյանի ունեցվածքը տեղավորվել է 7 էջում:

Եվ այսպես, ինչ է հայտարարագրել ԲՀԿ առաջնորդը. 3 շենք՝ Առինջում՝ ընդհանուր մոտ 6,665 քմ մակերեսով, 3 շենքեր՝ Սևան (875 քմ և 329 քմ) և Դիլիջան (1034 քմ) քաղաքներում, բազմաթիվ հողամասեր՝ Առինջում, Վերին Պտղնիում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Սևանում (ընդհանուր 33 հա), 7 ավտոմեքենա՝ 2 «Ռոլս-Ռոյս», BMW X-5, «Տոյոտա Պրադո», «Ջիպ Վրանգլեր», «Նիսան Պատրուլ» և «Ռենջ Ռովեր» մակնիշների:

Ուշագրավ է Գ. Ծառուկյանի՝ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույքը. ադամանդե քարով 3 հատ ոսկե մատանի՝ 700 հզ., 1 մլն և 3 մլն դոլար արժողությամբ, ձեռքի ադամանդակուռ ժամացույց` 300 հզ. դոլար, ոսկե շղթայով ադամանդակուռ 2 հատ ժամացույց` 500 հզ-ական դոլար, իսկ կահույքի արժեքը գերազանցում է 811 հզ. եվրոն:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ Գ. Ծառուկյանի բանկային հաշվեհամարներում եղել է 1 մլրդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հզ. դոլար և 20 մլն 483 հզ. եվրո:

Գ. Ծառուկյանի եկամուտներն անցած 1 տարում կազմել են 6 մլրդ դրամ, 60 մլն 81 հզ. դոլար և 40 մլն եվրո, այդ թվում՝ «Արարատցեմենտ», «Զվարթնոց Հենդլինգ», «Մագաս ինվեստ», «Գլոբալ Մոթորս», «Ֆարմ-Ադամա», Chimera Business Corporation, «Կոնվերս բանկ», «HSBC բանկ Հայաստան» ընկերություններից:

Գ. Ծառուկյանը բաժնետոմսեր ունի 32 ընկերություններում, այդ թվում՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, «Մուլտի Գրուպ-Սթոուն», «Մուլտի Ռեստ Հաուս», «Մուլտի Մոթորս», «Բելլեզզա», «Միրա Ջի», «Կոտայք» գարեջրի գործարանի, «Հոթել Ռիգա» ընկերությունների 100 % բաժնետերն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում