ՀԱԿ-ից 10-12 մեծամասնական թեկնածու կանցնի խորհրդարան: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 17 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գագիկ Ներսիսյանը` անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն կանխատեսմանը, թե ՀԱԿ մեծամասնական ոչ մի թեկնածու չի անցնի խորհրդարան:
Նա նշեց, որ Ահարոն Ադիբեկյանի ասածները պետք է բաժանել 100-ի: Ըստ նրա` Ահարոն Ադիբեկյանը որևէ հարցում չի անում, նա պատվեր է կատարում: «Իմ գնահատականներով՝ առնվազն 10-12 հոգի առաջադրված մեծամասնական ընտրակարգով կանցնեն ընտրություններին: Իմ ընտրատարածքում ես ցանկանում եմ, որ գաղափարով քվեարկեն: Ես չգիտեմ վերջնական արդյունքում ինչ կլինի, բայց ես ամենահավանականներից մեկն եմ, որ կարող է ընտրվել»,- եզրափակեց իր խոսքը թիվ 17 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածուն:
Հիշեցնենք, որ 17-րդ ընտրատարածքում առաջադրված են նաև Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՅԴ–ից Մանվել Հայրապետյանը և ՀՀԿ–ից Կարինե Պողոսյանը: