Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մենք ունենք մեկ ներքին թշնամի` մեր երկրում բուն դրած աղքատությունը. Ս.Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ: Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Բերդ, Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Իջևան քաղաքային և գյուղական համայնքների ընտրողների հետ:

ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ սահմանամերձ Տավուշում, ինչպես և նախընտրական քարոզարշավի նախորդ օրը մեկ այլ մարզի՝ Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք բնակավայրերում իր գլխավորած քաղաքական ուժի ծրագրերը ներկայացնելիս, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցության համար շարունակում են առաջնային տեղ ունենալ մեր երկրի անվտանգությունն ու սահմանների հուսալի պաշտպանությունը: ՀՀԿ նախագահի խոսքով, հատկապես այսպիսի բնակավայրերում լավ գիտեն խաղաղության արժեքը: «Հանրապետականը խաղաղության ջատագովն է, ինչը մեր դեպքում նշանակում է ամուր բանակ, հզոր պաշտպանական համակարգ: Վստահ եմ՝ չեք կասկածում այս նպատակների հետագա իրականացման հարցում մեր նվիրվածությանը: Մենք նաև ազգային միասնության և հասարակական համերաշխության դիրքերից ենք հանդես գալիս: Սա մենք համարում ենք գալիք բոլոր հաղթանակների կարևորագույն նախապայմանը»,-Բերդ քաղաքում հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ևս մեկ անգամ ընտրողներին հորդորել է չմոռանալ այն պարզ ճշմարտությունը, որ մայիսի 6-ից հետո կյանքը շարունակվում է, և պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որպեսզի մեր հասարակության մեջ թշնամանքը տեղ չգտնի ու գերակայի համերաշխությունը:

Սերժ Սարգսյանը կոչ է արել միասնական լինել՝ ընդգծելով, որ մենք միշտ հաղթել ենք միասնականությամբ, և պատահական չէ, որ երբ մանուկ է ծնվում, նրան կնքում ենք մեր հերոսների, հաղթանակած դյուցազունների ու արքաների անուններով: «Սա է հաղթանակի շարունակականությունը, դրանով ենք ոգեկոչում հերոսի հիշատակն ու հաղթանակի փառքը: Դրանով ենք ոգեկոչում մեր միասնությունը:

Այսօր մեզ համար եկել է նոր հաղթանակների շրջան: Պետք է հաղթենք տնտեսության հզորացման, ժողովրդավարական արժեքների վերջնական ամրապնդման, սոցիալական պաշտպանության ոլորտներում»,-նշել է կառավարող քաղաքական ուժի ղեկավարը:

ՀՀԿ նախագահը տավուշցիներին ասել է, որ Հանրապետական կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է փոփոխությունների համալիր ծրագրով, Հայաստանի տնտեսական զարգացման նոր հայեցակարգով: Այդ ծրագրերը, կուսակցության ղեկավարի համոզմամբ, միանգամայն իրատեսական են: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հանրապետականը երբեք անիրականանալի խոստումներ չի տվել, այսօր էլ չի տալիս, և կուսակցության բարձր վարկանիշը նրա ամենօրյա աշխատանքի, աշխատասիրության նկատմամբ ժողովրդի գնահատականն է:

Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախագահը հայտարարել է, որ մենք ունենք մեկ ներքին թշնամի, և դա մեր երկրում բուն դրած աղքատությունն է: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ թշնամին բոլորինս է, ուստի դրա դեմ պետք է միավորել բոլորի ուժերը: ՀՀԿ-ի համար, ըստ կուսակցության նախագահի, մարզում գործազրկության մակարդակի նշանակալի նվազեցումը, տնտեսական աճի արդյունքները բոլորի համար զգալի դարձնելը կարևորագույն խնդիրներից է:

Տավուշի մեկ այլ բնակավայրում՝ Իջևանում ՀՀԿ նախագահը խոսել է քաղաքական սերնդափոխության մասին: Նա նշել է, որ որևէ ոլորտում կադրերի տեղաշարժի, փոփոխությունների կամ, առհասարակ, սերնդափոխության մասին խոսելիս շատերը կարծում են, թե դա ընդամենը հասարակության կամ բնության մեջ գոյություն ունեցող օրինաչափություններով կարգավորվող գործընթաց է: Իր գլխավորած կուսակցությունը, Սերժ Սարգսյանի վստահեցմամբ, այս հարցում մերժում է խիստ քարացած և մեխանիկական մոտեցումները:

ՀՀԿ նախագահը նշել է, որ հաշվի առնելով փոփոխությունների անհրաժեշտությունը, մեր երկիրն արդիականացնելու և մրցունակ դարձնելու հրամայականը` սերնդափոխությունը պետք է ունենա բոլորովին նոր փիլիսոփայություն։ Այն պետք է խարսխված լինի մի շարք արժեքային բաղադրիչների վրա: Հանրապետական կուսակցության նախագահը դրանցից առանձնացրել և ներկայացրել է որոշ կարևոր մոտեցումներ, ըստ որոնց մրցունակ կրթություն-որակյալ մասնագետ սկզբունքը պետք է գերակա դառնա պետական կառավարման համակարգի որևէ օղակում պաշտոնի նշանակման հարցում։ Դա նշանակում է, որ պետք է հնարավորինս բացառվի ավանսով կամ այսպես կոչված չարյաց փոքրագույնով որևէ մեկին պաշտոնի նշանակելու պրակտիկան։

Հաջորդ մոտեցումը՝ տարեցտարի, ամսեամիս, օր առ օր բոլոր հնարավոր միջոցներով ու եղանակներով պետական կառավարման համակարգի գրավչությունն ու հեղինակությունը երիտասարդ մասնագետների համար բարձրացնելն է։ ՀՀԿ նախագահի հավաստմամբ, այդ գործընթացի սկիզբն արդեն դրվել է: Սա նշանակում է մի կողմից պաշտոնյաների աշխատավարձերի կամ դրանց հավասարեցված վճարների, տարաբնույթ հավելավճարների կտրուկ ավելացում և ծանրակշիռ սոցիալական փաթեթների ներդնում, իսկ մյուս կողմից նպատակաուղղված, անողոք և հետևողական պայքար պետական կառավարման համակարգում տեղ գտած արատավոր երևույթների և տիրապետող կարծրատիպերի դեմ։

Տվյալ դեպքում, ըստ Հանրապետական կուսակցության նախագահի, պետք է նկատի ունենալ և՛ կոռուպցիոն դրսևորումները` հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառք և այլն, և իհարկե խորհրդային իներցիայով մեզ հասած ժամավաճառություն, ցուցադրականություն կոչվող երևույթները՝ այդ ամենին ավելացնելով նաև մերօրյա հոռի բարքեր համարվող զոռբայությունն ու որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը:

Պետական կառավարման համակարգը պետք է գործի բացարձակ թափանցիկ և հրապարակայնության պայմաններում: Կառավարող քաղաքական ուժի պատկերացմամբ, դրան զուգահեռ անհրաժեշտ է ներդնել հաշվետվողականության և վերահսկման պարզ ու մատչելի մեխանիզմներ: Պետական կառավարման համակարգի գործառնության արդյունքները հասանելի պետք է լինեն բոլոր շահառուներին և առհասարակ մեր բոլոր քաղաքացիներին:

Չորրորդը, որ կարևորում է ՀՀԿ-ն՝ պետական կառավարման համակարգ երիտասարդ կանանց մուտքը խրախուսելն է, նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները լայնորեն օգտագործելը` լիազորելով տարբեր պատասխանատու կարգավիճակներում: Այդ ամենը մանրամասնորեն ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արդյունավետ կառավարումը մեր երկրում այլընտրանք չունի:

Ինչպես իր նախորդ բոլոր նախընտրական հանդիպումներում, տավուշցիների հետ հանդիպմանն էլ ՀՀԿ նախագահը ոչ միայն խնդրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ևս վստահել և իրենց քվեն տալ Հանրապետական կուսակցությանը, այլ նաև ամեն ինչ անել այդ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Նրա խոսքով, Հայաստանի համար առաջին լուրջ փոփոխությունը խորհրդարանական ընտրությունների որակն է լինելու: «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի դրանք անցնեն ազատ ու արդար, որպեսզի մեզ վստահություն ապահովեն հետագա աշխատանքի համար»,-ընդգծել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում