Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության ղեկավարն այցելել է Երևանի կոնյակի գործարանի Բերդ քաղաքի մասնաճյուղ, որտեղ Նախագահի ներկայությամբ բացվել է գործարանի հնեցման արտադրամասը: Հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ Երևանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաև աշխատատեղերի թիվը:

Նախագահին ներկայացվել է Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը ևս: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Տավուշում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է Վարագավանք վանքային համալիրի և դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին ևս: Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ Վարագավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Հուշարձանի վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մեկնարկը նախատեսված է 2012թ. մայիսին: Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև Վարագավանք պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են, և Իջևան-Բերդ մայրուղուց մինչև վանական համալիր տանող ճանապարհն ասֆալտապատված է:

Նախագահն այսօր եղել է նաև Վազաշեն համայնքում, ծանոթացել գյուղում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի և համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

Մարզի մեկ այլ՝ Բաղանիս համայնքում Նախագահը ծանոթացել է տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ:
Ակնաղբյուրում Նախագահն այցելել է «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր, ծանոթացել Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջոցներով այս համայնքում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերին:

Տավուշի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը շարունակվում է: Հանրապետության ղեկավարը վաղը՝ ապրիլի 27-ին, կայցելի Դիլիջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում