Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր` եզրափակիչում պարտվելով Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Բեսլան Մուդրանովին:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը Եվրոպայի փոխչեմպին էր դարձել նաև 2007 թվականին:
Չելյաբինսկում այսօր իր մեկնարկային մենամարտն է անցկացրել նաև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նազարյանը, ով դուրս է մնացել մրցաշարի հետագա պայքարից` պարտություն կրելով Վրաստանը ներկայացնող Լաշա Շավդատուաշվիլիից:
Հայաստանի մյուս ներկայցուցիչները` Արտյոմ Բաղդասարյանը (81կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ) մրցասպարեզ դուրս կգան ապրիլի 27-ին և ապրիլի 28-ին: