UFC կիսաթեթև քաշային կարգի երկու նախկին աշխարհի չեմպիոններ Տիտո Արտիսը և Ֆորեստ Գրիֆինը երրորդ անգամ կմենամարտեն միմյանց դեմ: Մարտը տեղի կունենա այս տարվա հուլիսի 7-ին Միացյալ Նահանգների Լաս-Վեգաս քաղաքում` UFC 148 մրցաշարի շրջանակներում:
Հիշեցնենք, որ նրանց միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2006 թվականի ապրիլին, որտեղ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Տիտո Արտիսը: Մենամարտ-Ռևանշը տեղի ունեցավ 2009 թվականի նոյեմբերին` UFC 106-ի շրջանակներում, այս անգամ էլ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Գրիֆինը:
Այդ մենամարտից հետո Տիտո Արտիսը մենամարտել է 4 անգամ, որոնցից միայն մեկում է հաղթանակի հասել: Իսկ Գրիֆինը Արտիսի հետ մենամարտից հետո անցկացրել է երկու մենամարտ, որոնցից առաջինում` UFC 126-ի շրջանակներում, հաղթել է Ռիչ Ֆրանկլինին, իսկ UFC 134-ի շրջանակներում պարտություն կրել Մաուրիսիո Ռուաից: