Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ փուլ:
Հայ մարզիկիը, ով 2007 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր, կիսաեզրափակիչ փուլում պարտության մատնելով Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Գեորգի Զանտարայային` եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց:
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչում Դավթյանը կպայքարի Ռուսաստանի չեմպիոն Բեսլան Մուդրանովի հետ: