Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովին: Այս հաղթանակից հետո Լևոնը վաստակած 6 միավորով Անանդի, Նակամուրայի և Կրամնիկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Կրամնիկ – Լ’Ամի 1-0
Գրիշչուկ – Գիրի 1/2
Նակամուրա – Անանդ 1/2
Նեպոմնյաշչի – Սմիթս 0-1
Վաշիե Լագրավ – Կարլսեն 1/2
Վանգ Հաո – Պոնոմարյով 1-0