РИА-Новости- ի փոխանցմամբ, այսօր Սոչիում սպանվել է գործարար Էդուարդ Կակոսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է «Կառաս» (Карась) մականունով եւ Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի շրջապատից էր: Ինչպես հայտնում են գործակալության աղբյուրները, սպանվածը Դեդ Հասանի մերձավորներից մեկն էր եւ կատարում էր բիզնեսի հետ կապված նրա առաջադրանքները: Նա, մասնավորապես, Ուսոյանին պատկանող Սոչիի ռեստորանների «նայողն» է եղել: Նույն աղբյուրը չի բացառել, որ այս սպանությունը կապված է Դեդ Հասանի դեմ կատարված մահափորձի հետ:
Դեդ Հասանի դեմ մահափորձն իրականացվել էր այս տարի՝ սեպտեմբերի 16-ին, սակայն Ուսոյանը ողջ էր մնացել: