Այսօր Գյումրիի «Շիրակ»-ը մեկ տարվա պայմանագիր է կնքել փորձառու ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ։
Եղիշե Մելիքյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 13-ին, Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի «Դվին»-ում, ապա հանդես է եկել Արարատի «Արաքս»-ում, Երևանի «Բանանց»-ում, ուկրաինական «Մետալուրգ»-ում (Դոնեցկի) և «Ստալ»-ում։ Վերջինիս կազմից վերադառնալով՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով «Ուլիս»-ի կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով «Զարյա»-ի կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել «Ուլիս»-ում։
Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում։