Հաիթիի նախագահ Ռենե Պերվալը հայտարարել է, որ իր երկրի դեմ կենսաբանական զենք է կիրառվել, եւ որ սին են բոլոր այն հայտարարությունները, թե խոլերան Հաիթիում առաջացել է սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով:
Հաիթիի իշխանությունները վախենում են օգտագործել համաճարակ բառը: Սակայն արդեն 250 մարդ է մահացել, եւս 3500-ը գտնվում է ծանր վիճակում: Սա խոլերայի այն տարատեսակներից է, որ եթե շտապ բուժօգնություն չի ցուցաբերվում, հիվանդը 3 ժամվա ընթացքում մահանում է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսին Հաիթիում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի ժամանակ մահացել էր ավելի քան 300,000 մարդ, մի քանի միլիոն մարդ մնացել են առանց տանիքի: