Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Առևտրականները բողոքում են սակագներից

Այսօր կառավարության առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել տոնավաճառների այն առևտրականները, ովքեր օգտվում են Հարավկոկասյան երկաթուղու ծառայություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առևտրականներից մեկը նշեց, որ մաքսային ծառայություններից իրենք չեն կարող ներմուծած ապրանքը վերցնել, քանի որ կրկնակի շատ վճար են իրենցից պահանջում: Այսինքն` բեռնափոխադրումների ծախսը և մաքսավճարները առևտրականները վճարում են սահմանի վրա` ապրանքը վերցնելիս, և հիմա հանկարծակիի են եկել այդ կրկնակի թանկացումից, որը, իրենց ասելով, իրականացրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը` ՀՀ կառավարության «համաձայնությամբ կամ հանձնարարությամբ»: «Մենք ուզում ենք իմանալ` ինչն ինչոց է, մեր հարցին պատասխան տան, որ իմանանք մեր գլխին գալիքը: Մի տուն ունենք, դա էլ ծախենք՝ տոկոսները տանք ու պրծնենք: Ո՞նց կարելի է, առանց մարդկանց որևէ բան ասելու, գին բարձրացնել: Մարդիկ գնում են, առևտուրն անում գալիս, ու սահմանի վրա պարզվում է, որ կրկնակի պետք է մուծեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի առջև բողոքող կանացից մեկը, որ չցանկացավ ներկայանալ: Ըստ նրա՝ այս պահին իրենք սահմանին ապրանք ունեն, որը մաքսային մարմինները թույլ չեն տալիս մտցնել Հայաստան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղիների» սակագների հետ կապված պարզաբանում տվեց նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Ըստ կոնցենսիոն պայմանագրի՝ սակագնի սահմանումը իրենց իրավասության խնդիրն է, բայց մեր աշխատանքային պայմանավորվածության հիման վրա` մեր խնդրանքով, իրենք պետք է մեզ հետ համաձայնեցնեն գինը: Երկու գործոնից է կախված սակագնի ձևավորումը: Առաջինը սակագինն է, երկրորդը՝ կայարանային ծախսերն են: Ասեմ, որ այդ խնդիրը մեզ մոտ բարձրացվել է, երկաթուղու հետ քննարկել ենք և նաև հաշվարկներ ենք արել փոխադրողների հետ: Եթե սակագները ձևավորվեն դոլար-շվեյցարական ֆրանկ և դոլար-դրամ հարաբերությամբ, ապա ասեմ, որ դա իջած է այս պահին: Որոշակի թանկացումներ կան կայարանային ծախսերի առումով, և մենք հաշվարկել ենք՝ մեծ հաշվով 3 մլն 400 հազար դրամ նրանք ոնց որ թե շահել են: Որոշակի փոփոխություններ կան կարճ հեռավորության հետ կապված, եթե կարճ հեռավորության վրա է բեռը փոխադրվում, դա մի քիչ ավելի թանկ է, քան՝ երկար հեռավորության վրա. սա ընդունված նորմ է: Մեծ առումով, կարծում եմ, սակագնային փոփոխություն չկա»,- ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում